Մենք շփվում ենք եղբայրների պես. Լուկաշենկոն՝ Բելառուս-Ադրբեջան հարաբերությունների մասին

Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան, կողմերը նույն պատկերացումներն ունեն աշխարհի և հասկանում են՝ դեպի ուր է այն գնում: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցություններում, հայտնում է ԲելՏԱ-ն։
«Մենք փակ թեմաներ չունենք, ամեն ինչ բաց է: Եթե ինչ-որ մեկը լսեր, թե ինչ հարցեր ենք քննարկում, կմտածեր՝ ի՞նչ հարաբերություններ ունենք՝ ամենաբարի, ամենամոտ: Մենք շփվում ենք եղբայրների պես, նույնկերպ ենք ընկալում աշխարհը և թե ուր է այն շարժվում... Միայն թե Հեյդար Ալիևը տեսներ, թե ինչպես է զարգանում Ադրբեջանը...»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նշենք, որ Բելառուսի ղեկավարը երեկ է ժամանել Բաքու: