Ուժգին փոթորիկ Տեխասում. կան զոհեր և վիրավորներ

Առնվազն չորս մարդ է մահացել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տարածաշրջանը պատուհասած փոթորկի հետևանքով:
Մոտ մեկ միլիոնմարդ մնացել է առանց էլեկտրականության:
Այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ ծառերի տապալման հետեւանքով երկու մարդ է մահացել: Կան նաև վիրավորներ, որոնց հստակ թիվը ճշտվում է: