Պուտինն ու Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չժոննհայում կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։
Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելու գործում:
Մինչ այս Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Սին ոչ պաշտոնական քննարկել են Ուկրաինան։
Ավելի վաղ Պուտինի այցը Չինաստան դիտվում էր որպես ուղերձ Արևմուտքի համար նոր աշխարհակարգի մասին: