Զելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի

Վլադիմիր Զելենսկին հետաձգում է ընտրություններն Ուկրաինայում՝ վախենալով, որ ուկրաինացի ժողովուրդն իրեն չի ընտրի և կողմ կլինի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների մեկնարկին:
Այս մասի գրում է հոդվածագիր Ջոն Դանիել Դևիդսոնը ամերիկյան Federalist հրատարակության հոդվածում։
Դեյվիդսոնը ուշադրություն է հրավիրում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն խոսքերին, որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր ուկրաինացիները կկարողանան քվեարկել:
Ընտրություններ չեն լինի նաև, եթե խաղաղ բանակցություններ սկսվեն, քանի դեռ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի ցանկացած տարածք:
Ուկրաինայում հակամարտությունը տարեցտարի ավելի ու ավելի դժվար է դարձնում այդ երկրի իրավիճակը,-եզրափակել է հոդվածագիրը: