Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը բացառված չէ, որ ՀՀ քննարկվի վարչապետի հնարավոր թեկնածուի անունը։ Այս մասին մինչ հանդիպումը լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Մենք պարզ, լայն քննարկման ենք հրավիրել»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ շատերն ասում էին, որ պետք չէ բոլորին հրավիրել, բայց ինքը նախընտրել է հրավերն ուղարկել բոլորին։
«Բոլորին հարգում ենք։ Դեռ Կիրանցում եմ ասել՝ Տերն ինչպես կամենա, այդպես էլ ամեն ինչ կհասնի իր հանգրվանին»,- հավելեց նա։
Հարցին՝ պլանավորում է արդյոք հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Ես ո՞վ եմ, որ նախկին նախագահների հետ այս փուլում հանդիպեմ»։