Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան
Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա։ Այս մասին կուսակցությունների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Հարցին՝ քաղաքական ուժերի հետ հանդիպումները սրանով կսահամանափակվեն, Սրբազանը նշեց, որ այս ձևաչափով՝ այո։
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նախկին դատախազ Արթուր Դավթյանին, ով երեկ եկել էր գիտնականների հետ հավաքին, լրագրողների դիտարկմանը՝ մարդիկ քննադատաբար են մոտենում այն մարդկանց, ովքեր բաժանվել են Նիկոլ Փաշինյանից ու հիմա միանում են Սրբազանին, նա ասաց․ «ես Արթուր Դավթյանին չեմ էլ ճանաչում, բայց ի՞նչ վատ բան կա դրա մեջ, չէ՞ որ մենք հաշտության, ինքնամաքրման մասին ենք խոսում, օրակարգը ընդհանրացնելու մասին ենք խոսում։ Ես մտածում եմ՝ այդ արժեքային դաշտով ենք առաջ գնում, մեզ համար զուտ քաղաքական չոր տերմիանաբանության կամ պայքարի ճանապարհ չէ սա»։
Հարցին էլ՝ փողոցային անհանազանդության ակցիաների դադար է կարծես նա պատասխանեց՝ դուք դադա՞ր եք տեսնում։ «Հիշե՛ք, այս շարժումն օրակարգ, ծրագիր, քայլաշար և թիրախ ունի։ Ես տասը տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլ եմ խաղացել, վերջին պաշտպան եմ եղել և՛ դարպասը պահելու, և՛ դաշտը մաքրելու, և՛ փոխանցումները ճիշտ կատարելու, և՛ նախապատրաստելու, գոլ խփելու հնարավորությունն եմ ունեցել։
Ստադիոնում, երբ խաղի մեջ ես, հազարավոր ձայներ կան, որոնք ցանկությունների ծիրում են, մանավանդ քո կողմնակիցների, կան նաև սուլողների՝ հակառակորդի թիմից, հայհոյողների, տարբեր տեսակի պաստառ բռնողների շեղող ձայներ, բայց նաև կողմնակիցների մեջ կան շեղող ձայներ, որը բարի ցանկությունների տիրույթից է և ցանկանում են, որ արդյունք արձանագրվի ,այդ բոլոր ձայները օգնում են քեզ կենտրոնանալու, բայց ընթանալու այն ցուցումներով, որը տվել է մարզիչը և նպատակ, ու թիրախ ունենալով արդյուքն արձանմագրել։ Հիմա մենք այդ նույն իրավիճակում ենք»,- հայտարարեց նա։