Իսրայելը պատրաստվում է ներխուժել ԼիբանանԱռանձնահատուկ կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը ՀՀ-ում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին. Փաշինյանը՝ ՍունակինՓաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին․ Աբրահամյան
Այս պահին խուզարկում են GG ընկերության գրասենյակը. Արսեն Բաբայան
Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև «սև կատու» է անցել․ «Հրապարակ» «Վիրավոր, բայց անպարտ». Ավետիք Չալաբյանը լուսանկար է հրապարակել Աբրահամ Գասպարյանի հետ Սիրելի Սրբազան, եթե ձախողվի Ձեր նախաձեռնած շարժումը, ապա դա լինելու է կազմակերպական թերացումերի պատճառով. Հայրիկյան«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը»․ «Փաստ»Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը․ «Ժողովուրդ»
Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն Մելիքյան
Իրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրա, օգնության են հասել փրկարարները Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»
Մեկնարկել է «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը (ուղիղ)
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար, որոնք տեղի են ունենալու. Գառնիկ Դանիելյան. «Հրապարակ»Ուկրաինայում չեն բացառում Ռուսաստանի հետ հրադադարի կնքում21 մլն աշխատանքի վարձատրություն, նոր բնակարան. Սանոսյանի մոր տան գործը ստուգող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Թուրքական կողմից նկատվել են ռազմական օբյեկտներ, որոնք թռիչքներ են իրականացրել Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտակայքում
Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. անդամները մտադիր են վայելել այն. արտահերթ նիստեր չեն լինի. «Ժողովուրդ» Փաշինյանն ու Ալիևը շատ սինխրոն են աշխատում. «Հրապարակ»Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Սաուդյան ԱրաբիայումԴժբախտ պատահար. 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը Պաղեստինի տնտեսությունն ամեն օր կորցնում է մոտ 20 միլիոն դոլարԹրամփը խոսել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասինԻրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ահազանգ (տեսանյութ) Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ Շարմազանով Արագածոտնի Թեմը հարստացավ նոր սպասավորներով, որ պիտի ծառայեն հավատավոր ժողովրդին Գորիս-Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխն, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել է Եսային թշնամու դեմ կռվում չվիրավորվեց, բայց վիրավորվեց Երևանում Փաշինյանի հրամանով արձակած նռնակից Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի խաղափուլի ընթացքին ՄԻՊ-ը դիրքորոշում կներկայացնի նռնակների կիրառման իրավաչափությունը ուսումնասիրելուց հետո Տպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում ու ցուցումներ է տալիս․ Աբրահամյան Բախվել են «Mercedes»-ը, «ՎԱԶ-2107»-ն ու «Opel»-ը, վերջինը հայտնվել է ճահճուտում. կա 5 վիրավոր Երևան-Ուֆա չվերթներ կիրականացվեն Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է Դատապարտում ենք հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը․«ՀՈՐՈՎԵԼ Հունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ Աղետից տուժած Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը սկսել է շահագործվել Արցախից տարհանված 4 ռեանիմոբիլները նվիրաբերվել են Հայաստանին Լուլուի այս հերթական էժան բեմադրությունը կարելի էր զավեշտ համարել, եթե այս ամբողջ ելույթը հիմնված չլիներ մի մեծ ստի վրա. Նատալյա ՍաղիյանՄԻՊ-ը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքները Ադրբեջանը հատուկ մարտավարական զորավարժություններ է անցկացնում ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են իշխանական ԶԼՄ-ի տարածած ձայնագրության առնչությամբ․ փաստաբան Ոստիկանության բռնարարքները քաջալերվում են իշխանության ամենաբարձր մակարդակով․ դատապարտում ենք Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը դեռ անելու է. Սաղաթելյան (տեսանյութ) Նիկոլի օտարահպատակ կառավարությունը դուրս է մնում այլընտրանքային «Միջին միջանցք» շահավետ նախագծից. Արտակ Զաքարյան Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ գրասենյակներում խուզարկությունների մասին․ ՈՒՂԻՂEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան
Մշակույթ

Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Այն իր հարկի տակ էր հավաքել 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ մրցութային երկու փուլերի (մայիսի 11-ին և 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասակիցները ներկայացրել են մեկ հայալեզու երգ՝ գրված հայ բանաստեղծի տողերի հիման վրա, և մեկ՝ մինչև 5 րոպե տևողության մենանվագ ստեղծագործություն, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները՝ մեկ անսամբլային (մինչև չորս գործիքի համար) և ցանկացած գործիքի համար մեկ մենանվագ ստեղծագործություն (մինչև 10 րոպե տևողության):

Մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել են մրցույթի Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հնչել են մրցանակակիրների ստեղծագործությունները:

Կրտսեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Ջուլհակյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), երկրորդ հորիզոնականը՝ Վիլյամ Չիլինգարյանը (դաս.՝ Վահագն Վարդանյան), երրորդ հորիզոնականը՝ Գագիկ Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան): Խրախուսական պատվոգրի արժանացել է մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ 8-ամյա Արիանա Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան):

Ավագ խմբում հաղթող է ճանաչվել Էդգար Մխիթարյանը (դաս.՝ Մարիա Ղուշչյան): Ավագ խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականները կիսվել է երկու մասնակիցների միջև. երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Գայանե Մխչյանը (դաս.՝ Արամ Հովհաննիսյան) և Վիկտորյա Ուլիխանյանը (դաս.՝ Սաթենիկ Հակոբյան), երրորդ հորիզոնականը՝ Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Արեն Աբգարյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան):

Նշենք, որ բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, պատվոգրեր, ոլորտի անվանի գործիչների հետ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներ: Հաղթողներն այս ամենից զատ՝ ստացել են նաև դրամական պարգևներ: Ի դեպ, դրամական պարգևներով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հավելենք, որ ժյուրիի կազմում էին անվանի մշակութային գործիչներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՊԿ ջազ/փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը, Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: