Ռուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրա

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ելույթ ունենալով Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել միջազգային ճնշումը ոչ միայն Իսրայելի վրա, որը ռազմական գործողություն է իրականացնում Իսրայելում, այլև Միացյալ Նահանգների վրա:
«Այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել ինչպես Արևմտյան Երուսաղեմի, այնպես էլ նրա գլխավոր դաշնակցի՝ Վաշինգտոնի վրա»,- ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ասել է մշտական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունը շարունակելու Իսրայելի կառավարության ցանկությունը միայն կհանգեցնի զոհերի թվի ավելացմանը ՀԱՄԱՍ-ի շարքերում: