«Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին (տեսանյութ)

«Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումներին «Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
Դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, քննարկում էր խափանման միջոց կալանքը վերացնելու, փոփոխելու հարցը։
Հանրային մեղադրողը պնդեց, որ Նարեկ Սամսոնյանի մասով կալանքը 3 ամսով պետք է պահպանվի և 3 ամիս ժամկետով երկարացվի, քանի որ շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկածը, որ նա կկատարի հանցանք, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները։