Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Սրանց կյանքում ամենաթանկն իրենց պաշտոններն են, քանի որ, ընդհուպ հայրենիքը հանձնելով, փորձում են իրենց պաշտոնավարումը երկարացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Սրբազանի հետ հանդիպումը շատ սպասված էր։ 2023 թվականի սեպտեմբերից հետո արցախցիների մասով առաջին հանդիպումն էր, որտեղ կային տարբեր կառույցների, ինստիտուտների ներկայացուցիչներ։ Բոլորի մոտ կարմիր գծով անցնում էր՝ մեր վերադարձն Արցախ ինչպես է լինելու։ Սրբազանն ասաց, որ վերադարձ լինելու է, քանի որ այդ ամենը տեղավորվում է ճշմարտության մեջ։ Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է»,-ասաց պատգամավորը։