Neuralink ուղեղի իմպլանտով տղամարդը բացատրել է, թե ինչպես է այն աշխատում

Neuralink ուղեղի իմպլանտով առաջին մարդը՝ Նոլան Արբոն, Business Insider-ին ասել է, որ այն օգտագործում է գրեթե ամբողջ օրը։
«Երբեմն ես սկսում եմ իմ օրը առավոտյան ժամը 7-ին և իմպլանտն օգտագործում եմ մինչև 23:00-ն և այն ինձ դուր է գալիս», - ասել է Արբոն:
Արբոն նաև ասել է, որ իմպլանտն օգտագործում է սոցիալական ցանցերում մարդկանց հետ շփվելու, կոմիքսներ կարդալու և ճապոներեն սովորելու համար։
Ավելի վաղ ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի Neuralink ընկերությունը հայտնել էր, որ իմպլանտի փոքրիկ լարերը հեռացել են հիվանդի ուղեղից առաջին մարդկային փորձարկման ժամանակ, ինչի հետևանքով նվազել է էլեկտրոդների քանակը, որոնք կարող են չափել ուղեղի ազդանշանները: