«Դեմոկրատական այլընտրանք»-ն ու «Ռեալիստների» դաշինքը քննարկում կունենան Բագրատ Սրբազանի հետ

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտնում է, որ առաջիկայում սպասում է քննարկում՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ․
Սիրելի ընկերներ,, ս.թ մայիսի 29-ին, չորեքշաբթի օրը, ժամը 18:30-ին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ռեալիստների» դաշինքը ձեզ հրավիրում են «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահ, հանրային քննարկման՝ «Սրբազան պայքար. Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով: Հանրային քննարկմանը ներկա է լինելու Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը:
Հանդիպմանը ներկա կգտնվեն այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Քանի որ հանդիպման սրահի տեղերը սահմանափակ են, քննարկմանը մասնակցել ցանկացողներին հորդորում եմ՝ անձնական նամակով ինձ տեղեկացնել իրենց մասնակցության ցանկության մասին: