Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ այսուհետև կայցելի Երևանի տարբեր բակեր Ալիևը Փաշինյանից արդեն հաշվետվություն է ուզում՝ ինչու է Լոնդոն այցելում (տեսանյութ) Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կնոջ հետ նույն հագուստը հագած` ուրիշ երկրի փողոցներով է շրջում, իրենից ինչ քաղաքական գործիչ. Սրբազան (տեսանյութ) 2024թ. 1-ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը Կանգնեցրել է մեքենան, բաց պատուհանից չորս կրակոց արձակել․ ՔԿ-ն մանրամասնում է սպանության փորձը Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող տարածքների հանձնման համար փոխհատուցում ստանալ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են․ ՈՒՂԻՂ Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը «վտանգավոր քայլ է» Մենք պետք է երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը. ՄԻՊ Լրագրողների հետ քննարկվել են ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները․ քննարկում Ծաղկաձորում Երևանում բախվել է 4 մեքենա․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Վեհափառը հորդորել է եկեղեցականներին հոգևոր ծառայության անդաստանում ավելի զորացնել համայնքային կյանքը Տղամարդու փախուստի փորձը կանխվել է, ատրճանակը հայտնաբերվել է (տեսանյութ) Արարատ լեռան վրա 2 լեռնագնացի դի է հայտնաբերվել Արհեստական ​​բանականության վրա հիմնված նոր ալգորիթմը կճանաչի հարբած վարորդներինԱշնանը ոչ մի ծառ ծրագրի շրջանակում չի հատվի. «Ազգային առաջընթաց»-ը դիմել է դատարանԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջՀուլիսի 23-ին 7 ժամով լույս չի լինիԱմերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ են թռչել Ուկրաինայի սահմանների մոտՎիզաների ազատականացման բանակցություններով կերակրեցին նաև ուկրաինացիներին, որպեսզի հետո օգտագործեն ու թնդանոթի միս դարձնեն․ Անդրանիկ Թևանյան«Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր»…». ՀայրապետյանԵվրոպական ինտեգրման օրակարգը Հայաստանում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից. այդպես էլ շարունակվելու է. Արսեն ԹորոսյաԵմենը հրթիռակոծել է ԻսրայելըՀունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողՎահե Ղազարյանը Ծաղկաձորում հանդիպել է լրագրողների հետ (լուսանկարներ)Նգույեն Ֆու Չոնգի հիշատակը վառ կմնա մարդկանց հուշերում․ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետինՍուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հավաք կա. բանախոսը Հայկ Մամիջանյանն էՊետդեպի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կողմից, աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանատուն«Ես մտադիր եմ վաստակել թեկնածու դառնալու կոչումը». Քամալա ՀարիսԾառերը վնասելն ամենավատ հանցագործությունն է և ենթադրում է քրեական պատասխանատվություն․ ԱվինյանՌանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով խփել է 17-ամյա տղային
Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել
Հրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաՎերին Լարսում կուտակումներ են. 2500 բեռնատար է սպասում
Պահանջել են բարձր չխոսել, հետո սպանել են 37-ամյա Արսեն Աֆիյանին. նոր մանրամասներ` «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդու մասնակցությամբ միջադեպից
Պարզվում է, որ անձրևներն են մեղավոր՝ շատացել են․ Ավինյանն արդարացել է ու ասել, որ «Վեոլիա ջուրը» լավ չի մաքրում (տեսանյութ)Սևանի ավագանու անդամին կյանքից զրկել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ․ մանրամասներ՝ ողբերգական կրակոցներից (տեսանյութ)Ադրբեջանական աղբյուրները շարունակում են ՀՀ ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով. վարչապետի աշխատակազմԲայդենը շատ իմաստուն քայլ արեց, իսկ Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար. միջազգայնագետՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը (լուսանկար)Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերումՌԴ-ից տարանջատումը նաև անվտանգության ուղղությամբ է, ինչը բևեռային վերանայումների առանցքային բաղադրիչն է․ Տիգրան ԱբրահամյանԿարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի ղեկավարներին
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք. Բագրատ Սրբազան
6-7 բալանոց երկրաշարժ` Վրաստանում. այն զգացվել է Տավուշի մարզում՝ 5-6 բալ, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում՝ 4 և Հրազդան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ
Գյումրիում քաղաքացին հայտնաբերել է քրոջ դին՝ գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ դիրքում․ կա ձերբակալված
3 զոհ, 1 վիրավոր․ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 8 ավտոմեքենա

Հայաստանը ծանր կորուստների գնով կարողացավ ձեռք բերել նոր բարեկամներ և չխուսափեց նաև հակառակորդներից

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ, ինչպես նաև հայրենիքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Նախագահ Խաչատուրյանը նախ շնորհավորել է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբ և, հանձնելով բարձր պարգևները, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Իր ելույթում նախագահն ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը, Հայաստանի անկախության օրվա հետ մեկտեղ, մեր պետականության կարևորագույն տոներից մեկն է, որի խորհուրդն անկախ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավար պետություն կերտելու մեր հավաքական կամքի արտահայտությունն է:

1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության ամենապայծառ դրվագներից է, աշխարհի քաղաքական քարտեզի վրա իր ուրույն տեղն ունենալու, սեփական ճակատագիրը որոշելու գերագույն իրավատերը լինելու մեր ժողովրդի դարավոր երազանքի իրականացման վճռական քայլը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատերազմի բովում և մեր պետական այրերը պետք է առաջին քայլերն անեին անկախ պետականության կերտման ճանապարհին՝ զուգահեռաբար փորձելով լուծել ցեղասպանությունից փրկված մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կեցության, պետական կառավարման մարմինների, բանակի և ենթակառուցվածքների ստեղծման խնդիրները: Այդ ամենը պետք է արվեր առանց դաշնակցի ու բարեկամի, ապավինելով միայն մեր ժողովրդի հավաքական կամքին, իմաստնությանն ու անձնվիրությանը:

Առաջին Հանրապետության ստեղծման միջավայրից շատ քիչ էր տարբերվում նաև 1991 թվականը, երբ կրկին պետք է մեզ պարտադրված պատերազմի պայմաններում քայլ անեինք անկախ պետականություն կերտելու ուղիով՝ ճաշակելով հաղթանակների հրճվանքն ու կորուստների դառնությունը:

Այսօր՝ 2024 թվականի մայիսի 28-ին, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն: Անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը կարողացավ ամրագրել լինելիության իր իրավունքը հաճախ ծանր ու անդառնալի կորուստների գնով, կարողացավ ձեռք բերել նոր բարեկամներ և չխուսափեց նաև հակառակորդներից: Նաև այս պատճառով է, որ այս տոնական օրը լավ առիթ է մեր պետականությունը, պատմությունը, անկախությունը վերագնահատելու համար:

Մեկ բան սակայն միանշանակ է, ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է:

Այս առումով վստահ եմ, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք հաստատակամորեն շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ:

Համոզված եմ նաև, որ մենք կհաջողենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատավայրում, կենցաղում և առօրյայում պատասխանատվությամբ ու սրտացավությամբ մեր գործն անելով, շարունակաբար կրթվելով, մասնագիտական նոր որակներ ձեռք բերելով, որովհետև միայն այդպես կարող ենք ունենալ անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, զարգացող ու հզոր Հայաստան:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս և առանձնահատուկ կերպով այսօր պետական բարձր պարգևների արժանացած մեր գործընկերներին, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ուժ ու կորով և ամրություն ու խաղաղության Հայաստանի Հանրապետությանը»: