Ես կռմբակոծեի Մոսկվան և Պեկինը. Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կռմբակոծի Մոսկվան և Պեկինը, եթե Ռուսաստանը ներխուժեր Ուկրաինա կամ Չինաստանը ներխուժեր Թայվան իր նախագահության օրոք: Դա զարմացրել է նրա քարոզարշավի որոշ մասնակիցների, գրում է The Washington Post-ը։
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը Թայվանում լրագրողներին ասել էր, որ Թրամփը փորձում է դաշնակիցներին ստիպել ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական պաշտպանությանը։
«Ես հավատում եմ, որ Թրամփը կաջակցի Թայվանին, երբ նա դառնա նախագահ։ Նա դա արեց իր առաջին նախագահական ժամկետում»,- ասել է նա Reuters-ին: