ՌԴ-ից Հայաստան ժամանող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել․ մանրամասներ

Միներալնիե Վոդիից Երևան մեկնող Red Wings ավիաընկերության չվերթը երեքշաբթի՝ մայիսի 28-ին, արտակարգ վայէջք է կատարել։
Ըստ Aviaincident տելեգրամ-ալիքի՝ Sukhoi Superjet 100 ինքնաթիռը փոխել է իր ընթացքը և վայրէջք կատարել մեկ այլ օդանավակայանում՝ լիցքավորման հետ կապված խնդիրների պատճառով: Օդաչուները լրացուցիչ 15 րոպե են պահանջել վառելիքի արտադրության համար, որից հետո որոշում են կայացրել վերադառնալ մեկնման վայր:
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում, ուղևորներից ոչ մեկը չի տուժել: