Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից մեկում Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական գործընթացի առանձնահատկությունները Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ինքը հանդիպի ինձ, Փաշինյանն իրեն կուտի․ Ռոբերտ Քոչարյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում Շահիդ ռաջայի նավահանգստում հրդեհի մարման վերջնական աշխատանքները Այսօր Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների «դատավարության» 28-րդ նիստը Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Էրդողանը հայտնել է Թուրքիայում 4 մլն փախստականների մասին, մեծ մասը՝ սիրիացիներ Լիբանանահայ երիտասարդը՝ դժբախտ պատահարի զոհ Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան ՀՀ հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ Մխիթարյան Քասախ գետում ջրահեղձ եղած Նոյը Արցախից բռնի տեղահանված ընտանիքի միակ զավակն էր ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հութիներին օգնող ընկերությունների և նավերի նկատմամբ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը աստիճանաբար աճում էԷրդողանի նպատակն անսահմանափակ իշխանությունն է Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չտվեց իրեն ընդհատել ու խոսեց Արցախի մասին (տեսանյութ) Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդը պետք է լայնորեն լուսաբանվի․ ռուս դիվանագետներ Էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցը ընկել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Գյումրիում պարեկների են ծեծել. ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըՔաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Ոգեկոչման արարողություն Բուխարեստում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ուկրաինայի անչափահաս քաղաքացուն դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է՝ հավատարիմ են խաղաղության օրակարգին Սուրբ Աթոռին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել 23 հայերի, ազատ արձակման ուղղությամբ․ Վարդանյանի ընտանիք Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան ԱՄՆ-ն հայտարարել է, որ մարտի կեսերից ի վեր Եմենում հութիների թիրախներին 800 հարված է հասցրելՌԴ-ի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չկա. Փաշինյան Դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բրիգադի վրա Պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան (տեսանյութ) Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը Թրամփը վստահ է Իրանի հետ միջուկային գործարքի հնարավորության հարցումՀռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին Ատելnւթյան խոսքը մեր երկրում բավական մեծ տարածում ունի. ՄԻՊ Փաշինյանն ուսանելի է համարել Էստոնիայում թվայնացման և էլեկտրոնային կառավարման ուղղությամբ աշխատանքը Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարում Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառին Ապրիլի 29-ին հոսանքազրկումներ կլինենՄեկ շաբաթում 21 ինքնասպանության փորձ է կատարվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտա-Խորենացի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկներում«Արցախ» կամերային նվագախումբը Նարեկ Հախնազարյանի ղեկավարությամբ հանդես կգա Սերգեյ Խաչատրյանի հետ«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՎատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ կոնկլավի նախապատրաստման համարՓաստաբանները միջնորդություն են ներկայացրել Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով` փորձելով օգնել դատախազությանը
Մամուլ

Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Էներգետիկայի մասին» 2001 թ. մարտի 7-ի ՀՕ-148 օրենքում: Ըստ նախագծի հիմնավորման, մի շարք խնդիրներ են առաջանում, երբ էլէներգիայի և գազի մատակարարները պետք է կնքեն պայմանագիր նոր սպառողների հետ, մինչդեռ հները որոշակի ֆինանսական պարտավորություններ ունեն: Նոր սպառողի հետ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիրը կնքվում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում սեփականության կամ օգտագործման և տիրապետման իրավունքի փոխանցում, իսկ անշարժ գույքի դեպքում այդ փոխանցումը ենթակա է գրանցման Կադաստրի կոմիտեի կողմից։

Այս պարագայում առաջարկվում է, որպես պետական գրանցման նախապայման, սահմանել տվյալ անշարժ գույքի սպառման համակարգով սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարային պարտավորություններ (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) չունենալու վերաբերյալ տեղեկանքի ներկայացումը։ Տեղեկանքը տրամադրվում է մատակարարի կողմից, որն ուժի մեջ է 5 աշխատանքային օր: Անշարժ գույքի գրանցման համար պարտքի բացակայության տեղեկանքի ներկայացման համար բացառություն են սահմանվում այն դեպքերը, երբ օտարումը կատարվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից: Այսպիսով՝ նոր բաժանորդի հետ էլեկտրական էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիրը կնքվում է նախորդ սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի կամ բնական գազի դիմաց վճարային պարտավորությունները (այդ թվում նաև՝ տույժ, տուգանք) ամբողջությամբ կատարված լինելու դեպքում։

Նախագծով առաջարկվող փոփոխության կատարման պարագայում անշարժ գույքի ձեռք բերման գործընթացում վաճառողը նախապես ձեռնամուխ կլինի իր սպառած էլէներգիայի կամ բնական գազի դիմաց պատշաճ վճարումները կատարելուն՝ հաշվի առնելով այն, որ չկատարումը հետագայում կխոչընդոտի պետական գրանցմանը: Իր հերթին գնորդը նախապես կձեռնարկի միջոցներ՝ պարզելու նշված անշարժ գույքի վերաբերյալ առկա պարտավորությունները, որի արդյունքում կխուսափի հետագա խնդիրներից: Օրենսդրական փոփոխությունը ենթադրում է որոշ բացառություններ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: