Լույս չի լինի մի շարք հասցեներումՊրեմիերա․ Արամե-«Երազանք ես դու»Վահագն Խաչատուրյանն ու Philos Project-ի նախագահն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանըՏավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԳերմանական զորքերը կարող են գնալ Ուկրաինա. ԲերբոքԽուզարկությամբ երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվելԱրմավիրում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու դինՔննարկվել են ՀՀ ԶՈւ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցերԱրամ Ա Վեհափառի հովանավորությամբ նյութական աջակցություն բաժանվեց բոլոր հալեպահայ ընտանիքներինԻնչ եղանակ է սպասվումՀայաստանը մշտական ներկայացուցիչ է հավատարմագրել Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակում և ՄԱԿ-ի՝ այդտեղ տեղակայված երկու գործակալություններումՊատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես ԱվետիսյանԲայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումըԵրևանում բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրաՎիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Աղազարյանի գլխին սարքել են․ նա պատրաստ է կալանավորվել․ Աղազարյանի փաստաբանը փակագծեր է բացում (տեսանյութ)Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցեր
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
Վահե Ղազարյանը պաշտոն է խնդրել. InfoLurՈստիկանությանը և ԱԱԾ-ին տրվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման ծախսերը նվազել են. «Լույս» հիմնադրամԲագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա. կան տուժածներՆախարարությունը դպրոցներին հանձնարարական չի տվել հերոսների պատվո անկյունները վերացնելու վերաբերյալ. ԿԳՄՍ նախարարԹբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են ընդդիմության կողմնակիցները
Կցանկանամ, որ Թուրքիայից և Ադրբեջանից պատվիրակությունները մասնակցեն Երևանում կայանալիք Սևծովյան համագործակցության նիստին. Սիմոնյան
ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի կամ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունը չէ․ Նիկոլ Փաշինյան«Իմ հարցը հնչել է». Հովիկ Աղազարյանը հրաժարվեց հարց տալ կառավարությանըՄահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել․ «Փաստինֆո»1-2 դեպք է եղել, որ խնդրել եմ վարչապետին և իր բորտով եմ թռել. Ալեն Սիմոնյան«Խաղաղության» պայմանագրի նախագծի աշխատանքի 90 տոկոսն արված է, նոր էսկալացիայի հիմք չկա. ՓաշինյանՃշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանն ու ոչ էլ ընդդիմությանը. Սամվել Ֆարմանյան
Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք․ առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք․ Փաշինյան
Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափովԸնկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել․ Նիկոլ Փաշինյան
Կրծքավանդակին ստացած վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկը․ նա եղել է իր ընկերոջ հետ
Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի օրերին գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները․ ՓաշինյանՉկասկածեք, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ Աղազարյանին մանդատից զրկելու համար․ Նիկոլ Փաշինյան
Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ
Եթե ՀԱՊԿ-ն չի կարող ցույց տալ այդ պատասխանատվության գոտին, ուրեմն ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն գոյություն չունի․ Փաշինյան«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվիՆիկոլը 2020-ին մի հարցում ճիշտ էրԵրվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են ՓարիզումՆոր Կյանք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակԳլխավոր դատախազը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնինՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են. ՏասմագամբետովԵրկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրելՀարավային Կորեայի նախագահին սպառնում է դավաճանության մեղադրանքՉլինի՞ թե Հովիկ Աղազարյանի «դուրս տված» պետական կոնֆիդենցիալ ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի համեմատությունն էր Քրիստոսի հետ․ վերլուծաբանՔաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգԹբիլիսի. քաղաքականության օբյեկտներն ու սուբյեկտները (տեսանյութ)ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել քեռու հետ․ ինչպե՞ս եք վերաբերվում․ Դանիելյանը՝ ԿԿՀ-ի ՔՊ-ական թեկնածուին (տեսանյութ)
Մամուլ

Հայաստանը՝ խաչմերուկում. արդյո՞ք ինչ- որ մեկը ուշքի կբերի այդ ինքնասիրահարված քաղաքական գործչին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ritmeurasia.ru-ն «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Հայաստանը՝ խաչմերուկում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ կցանկանար, որ իր երկիրը միանա ԵՄին, ասել է. «Այս տարի»: Ի՞նչ է դա նշանակում: Անկեղծ ասած, դա հնչում է որպես տենդային զառանցանք։ ԵԱՏՄ անդամ երկրի ղեկավարը խոսում է ոչ բարեկամական դաշինքին միանալու մասին։ Միգուցե Հայաստանի վարչապետը տենդում է։ Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ պարբերաբար տենդում են նաև նրա թիմի մյուս անդամները։ Փետրվարի վերջին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ և ձեռք բերել թեկնածուի կարգավիճակ, ասել է, որ երկիրը կգնա այն ուղղությամբ, որը կապահովի առավելագույն անվտանգություն:

Այսինքն, պարզ է, որ Բրյուսելի ուղղությամբ: Հետ չի մնացել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու գաղափարը Հայաստանում ակտիվորեն քննարկվող հարցերից է։ Նախկինում ինքը՝ Փաշինյանը, արդեն հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքանով, որքանով պատրաստ է դրան Եվրամիությունը։ Ցանկացած նորմալ մարդ, մեղմ ասած, շատ թերահավատ կլիներ այդ ամենի նկատմամբ։ ԵՄ վերջին ընդլայնումը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ։ Այսօր անդամակցության համար հերթագրված է ինը պետություն։ Հարկ է նշել, որ թեկնածուի կարգավիճակը ամենևին էլ չի նշանակում ընթացակարգի հաջող ավարտ, որը կարող է երկար տարիներ տևել։ Ալբանիան, օրինակ՝ սպասում է 2014 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թվականից։

Առանձնահատուկ հարկ է նշել Թուրքիան, որը 1999 թվականից է ԵՄ-ի անդամության թեկնածու, մինչդեռ դեռ 1964 թվականից է հանդիսացել ԵՄ և նրա նախորդների «ասոցացված անդամ»: Եվ այստեղ, իհարկե, հարկ է հիշել Ռուսաստանի նախկին վարչապետի խոսքերը ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների մասին. «Ուկրաինան կմիանա ԵՄ-ին Թուրքիայից անմիջապես հետո, իսկ Թուրքիան երբեք չի ընդունվի»։ Ճիշտ նույնը կարելի է ասել Հայաստանի մասին։ Բրյուսելը ընդունում է նրանց, ովքեր գոնե ինչ-որ չափով հետաքրքրում են իրեն: Առաջին հերթին՝ տնտեսապես։ Պետք է լինի եթե ոչ ռեսուրսների առկայություն, ապա գոնե եվրոպական ապրանքների սպառման շուկա։

Ինչպիսի՞ն է Հայաստանն այդ առումներով։ ԵՄ չափանիշներով աղքատ երկիր, որը ոչ մի էական ռեսուրս չունի։ Գուցե քաղաքական շահե՞ր՝ ընդդեմ Ռուսաստանի, բայց հետո տանջվե՞լ այդ «առանց բռնակի ճամպրուկից»։ Եվ հետո՝ Հայաստանը դեռ հակամարտություն ունի Ադրբեջանի հետ, ցանկացած պահի կարող է նոր պատերազմ սկսվել։ ԵՄ-ն, իհարկե, աջակցում է Երևանին Բաքվի հետ հակամարտությունում, բայց ոչ այնքան, որ այդ հակամարտությունն իրենը դարձնի։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը Փաշինյանի՝ անհեթեթության աստիճանի հասած ձգտումն է միանգամից նստել երկու աթոռի վրա։ Հայաստանի վարչապետը անընդհատ վախեցնում է Ռուսաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալով, իսկ հիմա ուղղակիորեն ակնարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, քանի որ ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում միաժամանակ գոյակցելն անհնար է։

Ճիշտ է, կարելի է, պատկերավոր ասած, տատիկի ասածներին հակառակ չարությունից սառեցնել ականջները: Բայց Հայաստանի համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը շահավետ է տնտեսական տեսակետից: Երևանը վերջին երկու տարվա ընթացքում ցույց է տալիս տնտեսական աճի հսկայական տեմպ, որն աշխարհում նկատելիներից մեկն է. ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7 %-ով։ Միևնույն ժամանակ, Հայաստանը, որպես փոքր երկիր, շատ ավելի քիչ է պետք ԵԱՏՄ-ին, քան մյուսները, բայց բացարձակապես հավասար իրավունքներ ունի։ Ռուսաստանը հայկական ապրանքների հիմնական շուկան է՝ միրգ, բանջարեղեն, ձուկ, միս, պահածոներ, հյութեր, կաթնամթերք, երշիկեղեն, քաղցրավենիք, ալկոհոլ։ Հատկանշական է նաև այն, որ եթե Հայաստանը մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը միայն գյուղմթերք էր մատակարարում Ռուսաստան, ապա այսօր մատակարարում է նաև հեռախոսներ, մեքենաներ, բժշկական սարքեր և ռադիոտեխնիկա։ Պետք է նաև հիշել, որ Հայաստանը զգալի ֆինանսական աջակցություն է ստանում ԵԱՏՄ-ից։ Կարո՞ղ է, արդյոք, ԵՄ-ն փոխհատուցել այս ամենը։

Իհարկե՝ ոչ: Ավելի ճիշտ, կարող է, բայց հանուն ինչի՞։ ԵՄ-ին միացած երկրների օրինակը ցույց է տալիս, որ անդամակցության համար նրանք պետք է վճարեն արդյունաբերության լիակատար ոչնչացմամբ, տնտեսական դեգրադացմամբ և բնակչության ամայացումով։ Բացի այդ, Հայաստանը կկորցնի իր առանցքային շուկան՝ ի դեմս Ռուսաստանի, իսկ Եվրոպան նրա արտադրանքի կարիքը բացարձակապես չի ունենա։ Այսպիսով, ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին շարունակական կորուստներ է խոստանում։ Եթե, իհարկե, չենթադրենք, որ հանրապետության ղեկավարը ուղղակի Արևմուտքի խամաճիկ է, որը պատրաստ է, ինչպես Ուկրաինայի ղեկավարը, առաջին իսկ խնդրանքով զոհաբերել սեփական երկիրը։ Ավելին, Փաշինյանը իր և իր շրջապատի ընտրությունը ներկայացնում է որպես երկրի բնակչության ընտրություն։ Բնական հարց է ծագում, թե Ռուսաստանը և ԵԱՏՄ մնացած երկրները որքա՞ն ժամանակ են պատրաստ հանդուրժել այս անամոթ «բազմավեկտորիզմը»։

Տնտեսական առումով Հայաստանը լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն ռազմաքաղաքական առումով այլ բան է այն, որ երկիրը դեռ ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում է գտնվում Անդրկովկասում Ռուսաստանի վերջին ռազմաբազան։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին մասմաբ ՀԱՊԿ-ին նրա անդամակցության լրացուցիչ երաշխիքն է։ Եվ Երևանում չեն կարող չհասկանալ, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և հանի ռազմաբազան, ապա Մոսկվան ևս կարող է կասկածել ԵԱՏՄ-ի շրջանակներում «բազմավեկտոր» Հայաստանին հետագա աջակցության նպատակահարմարությանը։ Չնայած նրան, որ ԵՄ-ում, կրկնում եմ, նրան ոչ ոք չի սպասում, սադրելով Մոսկվային՝ Փաշինյանը շարունակում է բարձրացնել խաղադրույքները այդ կասկածելի խաղում։ Արդյո՞ք ինչ- որ մեկը ուշքի կբերի այդ ինքնասիրահարված քաղաքական գործչին, կերևա առաջիկայում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: