Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հսկա թունելը

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի 1,5 կմ ընդհանուր երկարությամբ թունել է հայտնաբերվել և ոչնչացվել Ռաֆահի անցակետից 100 մետր հեռավորության վրա։
Այս մասին գրում է BBC-ն:
Նրա խոսքով՝ թունելի ներսում հայտնաբերվել են զենիթահրթիռներ և զենքի պահեստներ, քնելու և սպասարկման սենյակներ։
Սրանից զատ Իսրայելի պաշտպանության բանակը լիովին վերահսկել է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանը 19 տարվա ընթացքում առաջին անգամ: