Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ նորոգվել է 1975-1977 թվականներին. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս անգամ այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։
Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Այս տարի նախատեսվող աշխատանքներին ընդառաջ՝ ուսումնասիրվել են եկեղեցու ներկա վիճակը, արդեն իսկ կատարված աշխատանքների ծավալը և քննարկվել են վերականգնման հնարավորություններն ու դրա հետ կապված խնդիրները: