Իրանին կոչ են արել չօգնել ՌուսաստանինՌուսաստանը մեղադրվում է քիմիական զենք կիրառելու մեջՌուսաստանը Ֆրանսիային և Գերմանիային կոչ է արել ուսումնասիրել պատմությունՓաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է ՀՀ-ին մատակարարված «Իսկանդերը» Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Անձրևների ու հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր Կփորձես զարթնել տագնապից՝ սիրտ չի լինի, որ թրթռա․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել
Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ․ Աշոտյան
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» ՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժը Ես միակը չեմ, իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ. Աշոտ Մինասյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն Լույս տղերքը գնում են ծառայելու, մեռնում են՝ առանց ժառանգներ ունենալու․ ո՞վ է հորինել այդ օրենքները Լավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ) «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվում․ ՈՒՂԻՂԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և կառուցենք ամենամեծ հաղթանակը․ «Տավուշը հանուն հայրենիքի» Մահացել է Արսենալի նախկին հարձակվող Քևին Քեմփբելը Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը Ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում հայրենիքն ու արժանապատվությունը. Աբրահամյան 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար (տեսանյութ)Հունիսի 17-ին որոշ հասցներում 8 ժամ լույս չի լինիՊետք չէ շփոթել բռնապետությունը խուլիգանապետության հետ․ փորձագետԼրագրողները G7-ի գագաթնաժողովում Բայդենի պահվածքը ցնցող են անվանելՓաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտԹաիլանդի վարչապետը հերքում է պաշտոնաթող լինելու մտադրության մասին լուրերըԻշխանությունը բոլորին «դավադիտ» է արել․ Արման ԱբովյանՌուսաստանում բարձրացնում են թոշակներըՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԲաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. ԱյվազյանՀերթական շոուն էին նախապատրաստել, որ մեր ընկեր Գերասիմին ասֆալտին փռեին, բայց հիասթափվեցին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)ԱՄՆ-ը նախատեսում է օրինականացնել հարյուր հազարավոր միգրանտներիՀիմարություն է․ ամբողջ պետական ապարատը կոխել են նիկոլական ֆեյքերի ու «Սիվիկ»-ների տակ․ բոլորը կանգնելու են դատարանի առաջ․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Մեսիջ են ուղարկում գործարարներին՝ «չհամարձակվեք կանգնել շարժման կողքին»․ Փաստաբանը՝ GG-ի խուզարկության մասինԻնչո՞ւ է խուզարկվել GG ընկերության գրասենյակը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին փող տալու համար. ՔԿՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. ՓաստաբանԳերասիմ Վարդանյանի ձերբակալման որոշում կա «Շինծու քրեական գործ է նախաձեռնված»․ Գերասիմ Վարդանյանը՝ ձայնագրության մասինՁերբակալվածներից 2-ը կանայք են
Մամուլ

Իշխանությունների ստեղծած տոտալ ճգնաժամն ու ավերակիչ քաոսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց տարում բազմաթիվ ուղղություններով աղետալի իրավիճակներից դուրս չենք գալիս։ Նախ՝ թերևս բոլորի համար է տեսանելի, որ անվտանգային ոլորտը քարուքանդ վիճակում է։ Իշխանությունները խոստացել էին պրոֆեսիոնալ բանակ, սակայն ներկա պահին նույնիսկ դրա ստեղծման հիմքերը չեն դրվել, իսկ ընդամենը եռամսյա հավաքներով, որոնք շատ դեպքերում նույնիսկ ձևական բնույթ են կրում, հնարավոր չէ լուրջ անվտանգային խնդիրներ լուծել։ Հատկանշական է նաև, որ Հայաստանը դեռևս ձեռք չի բերել սպառազինությունների այնպիսի քանակություն, որը թույլ կտա դիմագրավել հակառակորդին։ Կամ էլ իշխանությունները հայտարարում են, թե վերջ են դնում 80-ական թվականների զենքերին, սակայն գնում են այնպիսի սպառազինություն, որով հնարավոր չէ խնդիր լուծել։

Անվտանգության ոլորտի ներկայացուցիչները՝ սպաները ու հատկապես բարձրաստիճան գեներալները, որոնց ճանապարհ են անցել ու պատկերացնում են այս ոլորտի առանձնահատկությունները, թիրախավորվում են, վարկաբեկվում, հեռացվում համակարգից, կամ նրանց վրա քրեական գործեր են հարուցվում։ Ընդհանրապես Հայաստանը անվտանգային առումով պաշտպանված չէ, ու որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր ու հանկարծակի հարձակում չի սկսի։ Ու այս պարագայում անվտանգության խնդիր կարող ենք ունենալ ամբողջ Հայաստանի տարածքում։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում է, թե երբ տեսնեն, որ Հայաստանը գլուխ է բարձրացնում, անմիջապես կանխող գործողությունների կդիմեն։

Հաջորդ աղետը վերաբերում է ներքին անվտանգությանը։ Այսօր քաղաքացին իրեն անվտանգ չի զգում հասարակության ներսում։ Չկան կոնկրետ քայլեր հանցավորության աճը կանխելու ուղղությամբ։ Սպանությունները, գողություններն ու ավազակային հարձակումները դարձել են առօրյա երևույթներ։ Չկա մեկ օր, որ դրանց մասին տեղեկություններ չտարածվեն։ Կրիմինալն ուղղակի եռում է ամբողջ հանրապետության տարածքում։ Սակայն դրա դեմ պայքարելու փոխարեն իրավապահ համակարգն օգտագործվում է որպես մահակ ընդդիմադիրներին ճնշելու և ուժային գործողություններ ձեռնարկելու համար։ Նույնիսկ երկրի պետական համակարգը պատրաստ չէ ներքին անվտանգային կանոնների ապահովմանը։

Համակարգային վերահսկողությունն ուղղակի բարձիթողի վիճակում է։ Զինվորական կացարանում տարօրինակ պայմաններում կարող են զինվորներ այրվել, ու մինչ այժմ պարզ չէ, թե ինչ թերացումների արդյունք է դա։ Բազմաթիվ դեպքեր են պատահում, երբ ՊՆ մեքենան գլորվում է ձորը կամ շեղվում ճանապարհից։ Չկա կոնկրետ պատասխանատու այս պատահարների համար։ Մյուս կողմից էլ՝ պարբերաբար խոշոր հրդեհներ են բռնկվում, պայթյուններ են տեղի ունենում, որոնք խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր։ Ու պարզվում է, որ պատճառը վերահսկողության պակասն ու անվտանգության կանոններին չհետևելն է։ Վերջին նման դեպքն էլ Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունն էր։ Երկիրն ընդհանրապես պատրաստ չէ դիմակայելու նաև բնական աղետներին։ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հասցրած վնասը վկայում է այս մասին։

Յուրաքանչյուր գործ՝ սկսած ասֆալտապատումից, իրականացվում է իմիջիայլոց, հաշվի չեն առնվում արտակարգ իրավիճակների հնարավորությունը։ Տնտեսության ոլորտում ևս անվտանգության բարձիկներ չեն գործում։ Հայաստանի տնտեսական աճի առյուծի բաժինը հենվում է արտաքին գործոնների վրա։ Եթե սկզբից ռուսաստանցի ռելոկանտների ժամանումը թափ հաղորդեց երկրի տնտեսությանը, ապա հիմա այդ դերը կատարում է Ռուսաստանից ներմուծված ոսկերչական ապրանքների արտահանումը։ Ու եթե արտաքին գործոնները դասավորվեն ոչ հօգուտ մեզ, ապա մեր տնտեսության մեջ ճգնաժամ կարող է հասունանալ։ Արտաքին քաղաքականության ոլորտն էլ ընդհանրապես ճգնաժամի մեջ է։ Մեր հիմնական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված վիճակում են, ու այդ լարվածության լիցքաթափման ծայրը չի երևում։ Արևմտյան երկրների հետ էլ հարաբերություններն այն աստիճանի սերտ չեն, որ նրանք գործնականում աջակցեն Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։

Չինաստանի հետ հարաբերությունների խորացումն էլ անտեսված վիճակում է։ Իսկ Հնդկաստանի հետ Հայաստանը գործակցում է միայն պաշտպանական ոլորտի շուրջ, այնինչ այլ ուղղություններով ևս փոխգործակցությունը խորացնելու մեծ հնարավորություններ կան։ Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ապա միայն խոսվում է դրանց բարեկամական լինելու մասին, չկան ընդհանուր նախագծեր և համատեղ խոշոր ծրագրեր։ Ու այս ամենի ֆոնին հատկանշական է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին Հայաստանի համար դարձել է թելադրող ուժ։ Անկարայում և Բաքվում են սկսել որոշել, թե Հայաստանն ինչ Սահմանադրություն ու օրենքներ պետք է ունենա, ու, ընդհանրապես, ինչպես պետք է ապրի հայ ժողովուրդը։ Այս ամենն ուղղակի կարող է որակվել որպես տոտալ ճգնաժամ, որից մեր երկիրը դուրս չի գալիս»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։