Միլիարդատերերը խաղադրույքներ են կատարում Թրամփի օգտին. Bloomberg

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի ընտրությունների նախօրեին կարողացավ ստանալ խոշոր հովանավորների դրամական աջակցությունը, որոնք նրան չէին օգնել 2021 թվականից հետո:
Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ինչպես նշում է Bloomberg-ը, հիմնական պատճառներից մեկը, թե ինչու են ամերիկացի միլիարդատերերը պատրաստ աջակցել Թրամփին, պայմանավորված նրանով, որ ընտրվելու դեպքում նա նվազեցնելու է հարկերը:
Հանրապետականը խոստացել է նվազեցնել դրանք հարուստ ամերիկացիների համար, իսկ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը, ընդհակառակը, քարոզում է դրանք մեծացնել հարուստ քաղաքացիների համար։