ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմին

ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստվեն Ռուսաստանի հետ ձգձգվող պատերազմի սցենարին՝ ավելացնելով պաշտպանական ծախսերը և ուժեղացնելով իրենց ռազմարդյունաբերական կարողությունները:
Այս մասին ասվում է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրապարակած զեկույցում:
Նյութի հրապարակումը տեղի է ունեցել հուլիսին նախատեսված ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի համար, որտեղ օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնում Ռուսաստանը:
Զեկույցում ասվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում դաշինքը զգալի առաջընթաց է գրանցել Մոսկվայի հետ պոտենցիալ հակամարտության նախապատրաստման հարցում՝ շնորհիվ 2022 թվականի ամռանը Մադրիդում կայացած գագաթնաժողովում ընդունված հայեցակարգի։