Ոստիկանների գործողությունների արդյունքում տուժել են AlphaNews-ի լրագրողը և օպերատորը

Ոստիկանական ուժերի քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման պատճառով և հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է խմբագրության տեսախցիկը և այլ սարքեր, որոնց մի մասը կորել։