Պեսկովը պատասխանել է Էրդողանին՝ կապված Թուրքիայի ՇՀԿ անդամ դառնալու հետԵՄ-ն սարսափած է Բայդենի պահվածքից. Politico«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ Նա տեսնում է ապագան․ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել
S Defence-ը դիպուկահար հրացանների մատակարարման պայմանագիր է կնքել Հայաստանի հետ․ աղբյուր
ՀՀ զբոսաշրջիկների թիվը չի դարձել 15 մլն․ Նիկոլ Փաշինյանը կրկին ստել է․ Armlur Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը» Գեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ Բուսաբանական այգում շարունակվում են «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը հանդիպում կանցկացնի Աբովյանում Բլինքենն ասում է՝ կողմերը մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն, Ալիևը՝ նշում իր նախապայմանները. Առաքելյան ՆԳ նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ «բարեփոխումներում աջակցելու համար» Ողբերգական դեպք՝ Տավուշում. հրշեջները հայտնաբերել են կնոջ մոխրացած մարմինը Եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը, ի՞նչ դրական և բացասական ազդեցություն կունենա դա Հայաստանի համար Ադամյանի դուբլն օգնել է Քյոլնին հաղթել ընկերական խաղում Այո, անցել ենք պայքարի երկրորդ շրջան․ այն ավելի կազմակերպված աշխատանք է պահանջում․ Սրբազան Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանուն
Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Սոբհանի
Ամերիկացիները վերապատրաստման ծրագիր են անցել Ցեղասպանության թանգարանում, ներկայացվել է ԼՂ հիմնահարցը Բախվել են ավտոմեքենան ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում է Ժիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական Դեբրեցեն Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը «Մայիսի 9-ին հնարավոր էր հասնել Փաշինյանի հեռացմանը», «Բայց ի՞նչ հետևանք կլիներ, խաղաղ պիտի անեինք» (տեսանյութ) Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր Նիկոլենց «թազա Հայաստանում» ազգային արժեքներ դավանող Եկեղեցին տեղ չպետք է ունենա. Արմեն Աշոտյան 28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից Էլէներգիայի անջատումներ կլինեն․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՆիկոլական Հայաստանը ոչ միայն չմնաց Սերժ Սարգսյանի թողած դիրքում, այլև քայլեց հակառակ ուղղությամբ. Աշոտյան Ալիևը կրկին խոսել է նախապայմանի մասին․ «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի ՀՀ ՍահմանադրությունըՎարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա զոհ և վիրավորներԲելգիան կործանիչները Ուկրաինա կառաքի միայն 2028 թվականինԻրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթովՀայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. Վահագն ԽաչատուրյանԿԳՄՍ նախարարն Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներինԷրդողանը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքի մասինԿրակոց՝ Արմավիրի մարզում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՓաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետՀայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրըԱյսօր երեկոյան կարճատև անձրև կգաԴեսպան Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրելՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինՀունիսի 1-ից բուժաշխատողները պետք է լինեն առանց երկար և արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի. ԱՆ (տեսանյութ)Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում Առողջապահության նախարարն այցելել է Մեղրու վերականգնողական կենտրոնՄյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները (տեսանյութ)Ինչ բարեփոխումներ կարող է անել Իրանի նոր նախագահը. պարզաբանել է փորձագետը
Քաղաքականություն

Ոստիկանները անցան կտրուկ քայլերի, երբ Փաշինյանը նրանց արարքները հովանավորող հայտարարություն արեց

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․
 

«Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր  ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել սադրիչներին: Փոխարենը, հատուկ միջոցների կիրառումից 1-2 ժամ առաջ արվեց ընդամենը 1-2 հայտարարություն, այն էլ կանանց հեռացնելու նախազգուշացումով. դա անթույլատրելի է:

Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, այնքան խիստ պահանջներ ունեն, որ ենթակա են կիրառման մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ Քրեական հետապնդման են ենթակա Ոստիկանության ծառայողների կողմից խմբերով ու անհատապես ծեծի ենթարկելը հավաքների մասնակիցներին։

Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ Կառավարության ղեկավարն արեց Ոստիկանության, այդ թվում՝ քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ։  Լուսաձայնային նռնակների կիրառումն անմիջապես «արդարացի» համարեց ԱԺ նախագահը, որի իրավունքը չունի ընդհանրապես:

Այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «ազատ գործելու»` Ոստիկանությանն ուղղված բռնությունների ու հատուկ միջոցների քաղաքական հրահանգ, անպատիժ մնալու ազդանշան:

Արդյունքում` (այս պահի հրապարակումներով) ունեցանք հավաքների մասնակիցների (կտրված թև, վնասված ոտքեր և այլն), ինչպես նաև Ոստիկանության ծառայողների առողջությանը պատճառված վնասներ:

Այսինքն՝ առկա է ուղիղ պատճառական կապ Ոստիկանության արարքները հովանավորող քաղաքական իշխանության հայտարարությունների և Ոստիկանության խախտումների, այդ թվում` քրեական պատժի ենթակա արարքների միջև։ Նշվածն էլ ապացուցվում է նրանով, որ մինչ այժմ որևէ «կարմիր բերետավոր» կամ այլ ոստիկան բռնության կամ խոշտանգման համար քրեական պատժի կամ անգամ հետապնդման չի ենթարկվել:

Սա մի քաղաքական իշխանություն է, որ գիշերուզօր խոսում էր ոստիկանական բռնություններին ու հատկապես անպատժելիությանը վերջ դնելու մասին»։