Ժողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետՍպիտակում 17-ամյա տղային սպանել են՝ 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներԻրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում էՄարիա Կարապետյանը, Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը Հռոմում ենԱդրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆԱրփինե Սարգսյանի, ոչ գրագետ մոտեցման պատճառով, նոր անհարմարություններ են ստեղծվել անձնագրային բաժնում«Տուալետում սև սունկ է աճում, այլևս հնարավոր չէ ապրել». վարդաշենցի (տեսանյութ)
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները
Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազայինՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»Մինչև մարտի 23-ն անձրևներ կլինեն
Ադրբեջանը որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սբ Ամենափրկիչը
4 հազար 439 օտարերկրացի ստացել է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակԱԺ նախագահի պարտականությունները կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ ՈւՂԻՂԱնուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազինԱՄՆ դեսպան Քվինն այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց (լուսանկարներ)ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբանԱրցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ»Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ ԻմամօղլուինՏեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԵթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումԱդրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կշարունակի պատերազմն Իսրայելի հետՓաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոնի համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդ Դեսպանը ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիսում, 6 վիրավոր կա Ապօրինի զենք է հայտնաբերվել Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հունաստանի հայ գաղութի հարցերը Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀԿ կուսակցական աշխատանքների հարցերը
Պուտինը Թրամփի հետ զրույցում հաստատել է՝ Ուկրաինայում հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորվի
Արցախցի 8-15 տարեկան երեխաներին հրավիրում են միանալու «Լույս Արցախի մանուկներին» ծրագրին Մահացել է դերասան Արա Դեղտրիկյանը Երևանի կենդանաբանական այգու այցելուները կենդանիներին ամռանը նոր պայմաններում կտեսնեն Հայաստանի իշխանությունը խտրական է արցախցիների նկատմամբ, նրանք ճնշվում են, բռնության ենթարկվումՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն հերքում է
Հասարակություն

Ամբերդ գյուղի դպրոցի մոտ կրակոցներ են հնչել. կա զոհ

Այսօր՝ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում և տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ինչ ոստիկանները ու պարեկները կժամանեն դեպքի վայր, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ամբերդ գյուղի բնակիչ 60-ամյա Արծրունի Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտից։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել է նաև փորձաքրեագետը։

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում Ամբերդ գյուղի բնակիչ 43-ամյա Սարգիս Ճ.-ն գյուղի սկզբնամասում՝ միջնակարգ դպրոցի դիմաց, դարանակալել է և երբ Արծրունի Բ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է իր տեսադաշտում, իր մոտ եղած ինքնաձիգից դիմահար կրակոցներ է արձակել «Opel»-ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ Արծրունի Բ.-ն հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոցում մահացել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից կրակված պարկուճ, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած, բնակչի հողամասում հայտնված «Opel Zafira» մակնիշի դիմապակու էլ՝ կրակոցի հետքեր։

Մինչ փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էր, ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզում են, թե որտեղ է գտնվում ենթադրյալ կասկածյալ Սարգիս Ճ-ն և նրան Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում հայտնաբերում, սպանության կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանում է իր կողմից կատարված արարքը։

Վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված՝ սպանվածի ու սպանությունը կատարողի համագյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ դեպքը մի կաթիլ մեղրի պատմությանն է նման։ Սպանվածի հարազատները սպանությունը կատարողի տղայի հետ վիճաբանություն են ունեցել, ինչի մասին հայրն իմացել է, որից հետո նա դարանակալել է գյուղի սկզբնամասում՝ դպրոցի հարևանությամբ, ու երբ «Opel»-ը մտել է գյուղ, նա դիմահար կրակոցներ է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի պատճառով էլ Opel-ի վարորդը վիրավորվել է, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել բնակչի հողամասում։