Պեսկովը պատասխանել է Էրդողանին՝ կապված Թուրքիայի ՇՀԿ անդամ դառնալու հետԵՄ-ն սարսափած է Բայդենի պահվածքից. Politico«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ Նա տեսնում է ապագան․ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել
S Defence-ը դիպուկահար հրացանների մատակարարման պայմանագիր է կնքել Հայաստանի հետ․ աղբյուր
ՀՀ զբոսաշրջիկների թիվը չի դարձել 15 մլն․ Նիկոլ Փաշինյանը կրկին ստել է․ Armlur Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը» Գեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ Բուսաբանական այգում շարունակվում են «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը հանդիպում կանցկացնի Աբովյանում Բլինքենն ասում է՝ կողմերը մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն, Ալիևը՝ նշում իր նախապայմանները. Առաքելյան ՆԳ նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ «բարեփոխումներում աջակցելու համար» Ողբերգական դեպք՝ Տավուշում. հրշեջները հայտնաբերել են կնոջ մոխրացած մարմինը Եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը, ի՞նչ դրական և բացասական ազդեցություն կունենա դա Հայաստանի համար Ադամյանի դուբլն օգնել է Քյոլնին հաղթել ընկերական խաղում Այո, անցել ենք պայքարի երկրորդ շրջան․ այն ավելի կազմակերպված աշխատանք է պահանջում․ Սրբազան Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանուն
Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Սոբհանի
Ամերիկացիները վերապատրաստման ծրագիր են անցել Ցեղասպանության թանգարանում, ներկայացվել է ԼՂ հիմնահարցը Բախվել են ավտոմեքենան ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում է Ժիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական Դեբրեցեն Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը «Մայիսի 9-ին հնարավոր էր հասնել Փաշինյանի հեռացմանը», «Բայց ի՞նչ հետևանք կլիներ, խաղաղ պիտի անեինք» (տեսանյութ) Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր Նիկոլենց «թազա Հայաստանում» ազգային արժեքներ դավանող Եկեղեցին տեղ չպետք է ունենա. Արմեն Աշոտյան 28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից Էլէներգիայի անջատումներ կլինեն․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՆիկոլական Հայաստանը ոչ միայն չմնաց Սերժ Սարգսյանի թողած դիրքում, այլև քայլեց հակառակ ուղղությամբ. Աշոտյան Ալիևը կրկին խոսել է նախապայմանի մասին․ «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի ՀՀ ՍահմանադրությունըՎարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա զոհ և վիրավորներԲելգիան կործանիչները Ուկրաինա կառաքի միայն 2028 թվականինԻրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթովՀայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. Վահագն ԽաչատուրյանԿԳՄՍ նախարարն Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներինԷրդողանը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքի մասինԿրակոց՝ Արմավիրի մարզում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՓաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետՀայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրըԱյսօր երեկոյան կարճատև անձրև կգաԴեսպան Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրելՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինՀունիսի 1-ից բուժաշխատողները պետք է լինեն առանց երկար և արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի. ԱՆ (տեսանյութ)Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում Առողջապահության նախարարն այցելել է Մեղրու վերականգնողական կենտրոնՄյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները (տեսանյութ)Ինչ բարեփոխումներ կարող է անել Իրանի նոր նախագահը. պարզաբանել է փորձագետը
Քաղաքականություն

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությունը։

Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է համընդհանուր արժեքներին համահունչ Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների իրականացման շարունակական հանձնառությունը։

Կողմերը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին՝ համագործակցության բոլոր ոլորտներում սահմանելով հավակնոտ նպատակներ, որոնց ֆինանսական հենքը կապահովվի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցներով՝ 2024-2027 թթ. համար նախատեսվող 270 մլն եվրո գումարի չափով։ Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածքներին՝  ներդրումներ ապահովելով գործարար ոլորտի զարգացմանը աշխատատեղերի քանակի ավելացման և տնտեսական աճի համար:  Կողմերը ողջունել են Տնտեսական և ներդրումային պլանի իրականացման դրական ընթացքը, որի շրջանակում արդեն հավաքագրվել են 600 մլն եվրո ծավալի ներդրումային միջոցներ։

Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության  ոլորտներում զարգացումները: ԵՄ-ն բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը, ներառյալ «Եվրոջասթ» գործակալության  հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման  կարողությունների ամրապնդումը մուտքի արտոնագրերի ազատականացման  երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով:

ԵՄ-ն ողջունել է դատական ​​համակարգի անկախության բարելավման և հակակոռուպցիոն և անձեռնմխելիության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ առաջընթացը՝ միաժամանակ ընդգծելով բարեփոխումների շարունակականության, դատական ​​համակարգի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև իրավապահ մարմինների հաշվետվողականության կարևորությունը:

ԵՄ-ն ընդգծել  է ցանկացած հիմքով խտրականության վերացման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը բոլոր ոլորտներում: ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին շարունակել ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավումը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում։

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունից հետո բռնի տեղահանված հայ բնակչության ներառմանը, ինչպես նաև բնակարանային ապահովման և զբաղվածության հարցերում ԵՄ աջակցությանը։

Գործընկերության կոմիտեն նաև վերանայել է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և աղետների ռիսկերի կառավարման առաջընթացը։ Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են փոխկապակցվածության խթանման, էներգետիկ անվտանգության հզորացման և Հայաստանում էներգետիկ փոխակերպմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի և «Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությանը նպաստելու միջոցով: Հայկական կողմը ընդգծել է տարածաշրջանային փոխկապակցվածության այլ ծրագրերի խթանման անհրաժեշտությունը։ Ողջունելով Հայաստանի ջանքերը շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ԵՄ-ն միաժամանակ խրախուսել է Հայաստանին ջանքեր գործադրել՝ մեծացնելու վերականգնվող էներգիայի արտադրության ծավալները, հասնելու կլիմայի չեզոքությանը և բարելավելու ջրային ռեսուրսների կառավարումը։

Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու համագործակցությունը միջուկային անվտանգության բարձրացման ուղղությամբ:

ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին առաջնահերթություն տալ տարբեր ոլորտներում ռազմավարական ծրագրերին՝ համաձայն նոր Գործընկերության օրակարգի առաջնահերթությունների և «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ շարունակվող քննարկումների:

Կողմերը քննարկել են նաև ճանապարհային և օդային անվտանգության, հաղորդուղիների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծել են «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» վարչական կիրարկման կարևորությունը: Կողմերը քննարկել են Հայաստանի հյուսիսում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղներին արտակարգ արձագանքման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում ավելի լայն համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման շրջանակներում հնարավորություն է  ընձեռնվել վերանայելու համագործակցությունը մաքսային և տնտեսական զարգացման ոլորտում։ Կողմերը պարտավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ կանխելու ԵՄ համապատասխան պատժամիջոցների շրջանցումը։ Քննարկումն ամփոփել է նաև զբաղվածության և սոցիալական քաղաքականության զարգացումները: Կողմերը ողջունել են սպորտի, մշակույթի, կրթության և գիտահետազոտական ​​ոլորտներում փոխանակումների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Գործընկերներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ բարձր գնահատելով նրա դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: ԵՄ-ն ողջունել է  սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և  Հայաստանի սահմանների անձեռնմխելիությանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության հարցերում իրենց երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև Խաղաղության Եվրոպական գործիքի շրջանակներում Հայաստանի ընթացիկ հայցը:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը՝ երկրների ինքնիշխանության, ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը։