Ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել էՀնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլելՊաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. «Ժողովուրդ»Բյուջեից տարօրինակ ծախսեր` Իջևանի առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Փորձանք» է կախվել Էջմիածնի գլխին. ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե «բոմբ» թեկնածու է.  «Հրապարակ»Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ժողովուրդ» օրաթերթի հորդվածի իսկությունը. «Ժողովուրդ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված. «Հրապարակ»․Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ«Վերջին զանգի» մասնակիցների 262 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱռաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոԱդրբեջանցի վանդալները քանդում են օկուպացված Ստեփանակերտի տներն ու շենքերըԳողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Լոռնուտ գյուղն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտԱրսենյանը կարևորել է դեսպանության դերը՝ հայապահպանության և կրթման գործումԵրբ ՌԴ-ն ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը կփոխանցի ՈւկրաինայինԵրևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներՍտալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետԲոլորս ունենք մեր առանձնահատկությունը, բայց ապրում ենք նույն միջավայրում և բախվում մարտահրավերներիՓրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Ղուկասյանի, ՔՊ-ի և դատախազության տեսակետները համահունչ ենԻրանը կթույլատրի վերահսկել իր միջուկային գործունեությունը, եթե պատժամիջոցները չեղարկվեն. Աբբաս ԱրաղչիԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. AzatutyunՓյունիկը մրցաշրջանն ավարտեց պարտությամբՓաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին գործուղում է ՖրանսիաՖրանսիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանՆախամարդը՝ հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար
Հասարակություն

Ամբերդ գյուղի բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի համագյուղացին

2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նշված գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ն, ով, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերոհիշյալ տղամարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 43-ամյա համագյուղացին է:

Նախնական տվյալներով՝ դեպքից ժամեր առաջ տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի որդիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից վրդովված՝ 43-ամյա տղամարդը, հաշվեհարդար տեսնելու դիտավորությամբ, գնացել է Ամբերդ գյուղի սկզբնամասում գտնվող միջնակարգ դպրոցի հարակից տարածք և, համագյուղացուն սպանելու դիտավորությամբ, դարանակալել և սպասել վերջինիս: Երբ Ա.Բ.-ն մոտեցել է, 43-ամյա համագյուղացին, իջնելով  դեռևս չհայտնաբերված  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղից,  ինքնաձիգով կրակահերթ է արձակել իր դիմացից եկող Ա.Բ.-ի կողմից վարվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, և դիմել փախուստի։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է տուժողի կողմից վարվող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ առկա են եղել արնանման հետքեր, իսկ մեքենայի մոտ՝ «ԱԿ» ինքնաձիգի 5․45մմ. տրամաչափի 2 պարկուճ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները։

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույն օրը հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը, ինչպես նաև՝ հիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: