«Երկրորդ կյանք»՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին զետեղված ծաղիկներին. «ՀԵՆՔ»-ը մասնակցեց «Արալեզ»-ի նախաձեռնած ծաղկահավաքին (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԱրտակարգ դեպք՝ Սարյան փողոցում«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունիցԵրևանն՝ այսօր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակելՄասկատում ավարտվեց Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը․ ինչ արդյունքներ են գրանցվելԽորին ցավակցություն եմ հայտնում Իրանի ժողովրդին և զոհվածների հարազատներին․ ԹանդիլյանԱնմար հիշողությամբ արդարություն․ ցերեկույթ՝ Ազնավուրի քոլեջում՝ նվիրված Ցեղասպանության տարելիցինԴիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ ԵՄ ներկայացուցիչ Կալասը Խաչատուրյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերություններն է քննարկել«Կրթվելը նորաձև է». Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ ԱպարանումՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսինԴիմեցի ՈՒԵՖԱ՝ հավաքականը մազադաշտ դուրս չեմ բերի, եթե Թուրքիայի մարզադաշտում Ադրբեջանի դրոշ լինիՓաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբանՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում. Արամ ԳևորգյանԿյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդումից հայտնի դերասանուհի Սվետլանա Խարլապը Ոսկեպարից արտագաղթում են Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն էՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան Արթուր Դավթյանը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ Երկու Վեհափառ հայրերը Վատիկանում քննարկել են Հայաստանի շուրջ ծառացած խնդիրները Ախալցխայում տեղի է ունեցել Ցեղասպանության անմեղ նահատակների ոգեկոչման արարողություն Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով տnւժածների թիվն ավելանում է Մահացած երեխային դին վերցնելու պահանջ ծնողների կողմից չի եղել․ նոր մանրամասներ Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն ունի 7 մասնակից Վատիկանում տեղի է ունեցել Զելենսկի-Մակրոն հանդիպում Ծաղիկներ ու մոմեր. քաղաքացիները հարգում են Փաշինյանի կորտեժի պատճառով մահացած կնոջ հիշատակը (տեսանյութ) Հռոմի պապի հուղարկավորությանն այցելել է 200 հազար մարդ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով հերթական ողբերգությունը զուտ ժամանակի հարց է. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Տավուշի մարզում բնակիչն ականի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը Միլենա Առաքելյանը՝ սամբոյի պատանիների ԵԱ-ի փոխչեմպիոն, Մանուշակ Խաչատրյանը և Գոռ Աղասարյանը՝ բրոնզե մեդալակիրներ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Կիպրոսը հանձնառու է խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ Կիպրոսի նախագահի գրասենյակ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել էԹուրք լրագրողներ հրավիրելու, քպականների պարգևավճարների ու անիմաստ միջոցառումներին համար գումար գտնվում է, հաշմանդամ զինվորների համար՝ ոչԱպրիլի 28-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետՀայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքումԱդրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակԳործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է՝ հասնելով 13.9%-ի նախորդ տարվա 12.4%-ի համեմատ
Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է
Տարադրամի փոխարժեքները այսօր
Հայ ժողովրդի ամենազգայուն տեղեկատվությունը՝ բիոմետրիկ տվյալները, դրվում են օտար կառույցի տնօրինության ներքո. Դանիելյան
Ի՞նչ ես բերել մեզ՝ որպես «նվեր», որ հիմա էլ շնորհավորում ես․ Կորցրած սերո՞ւնդ․ Պարտված պատերա՞զմ. Սամվել ՀակոբյանՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ծանրամարտի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով
Քաղաքականություն

Հունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ

2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։ 

Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․

— որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),

— առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ:

— արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),

— ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),

— Ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»),

— Տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ:

Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․

1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։

2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։

3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։

4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008 թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։

5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։

Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով։