«Վիրավոր, բայց անպարտ». Ավետիք Չալաբյանը լուսանկար է հրապարակել Աբրահամ Գասպարյանի հետ

Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով․
«Վիրավոր, բայց անպարտ: Ճշմարտությունը կարող է վիրավորվել, բայց հաղթելու է»։
Հիշեցնենք, որ Աբրահամ Գասպարյանը հոսպիտալացվել է հունիսի 12-ին՝ Ազգային ժողովի մոտից։ Բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել։