Ձերբակալվածներից 2-ը կանայք են

Այսօր ձերբակալվածներից 2-ը կանայք են։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը ՀՀ քննչական կոմիտե է գնացել։
«Շուրջ 3 օր է` ձերբակալություններ են իրականացնում։ Այս ամենն իբրև թե իմ նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում է։ 72-ժամյա ռեժիմով տասնյակից ավելի անձ կա ձերբակալված, 2-ը կանայք են։ Այդ մարդկանցից փորձում են ցուցմունք կորզել ինչպես Բաքվի բանտերում։ Մեկին էլ փորձում են կալանքի տանել` մեղադրելով ինձ օժանդակելու մեջ, բայց իմ նկատմամբ մինչ այս պահը որևէ գործ չի հարուցվել։ Ինձ չեն հրավիրել, բայց հիմա եկել եմ քննչական կոմիտե, որ ասեմ` ես եմ ձեզ պետք, ընկերներիս բաց թողեք։ Սա հերթական շոուն է, առավոտյան իմ տուն էլ են մտել խուզարկությունների, երևի թվով 10-րդն է այս տարիների ընթացքում»,– ասաց Վարդանյանը։