Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան Գեղամյան
Հասարակություն

Փաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է ՀՀ-ին մատակարարված «Իսկանդերը»

168.am-ը գրում է․ 

Մայիսի 22-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայտարարելով.

«2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Եվ ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»:
Նաև շեշտել էր, թե 4 տարի սա է փորձում այլաբանորեն բացատրել, և հիմա ուղիղ խոսելու առիթ է ընձեռվել: Իհարկե, ՌԴ-ին առնչվող նման ուղիղ մեղադրանքներ Փաշինյանը հնչեցրել է, այլ հարց է Բելառուսը:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում գաղտնազերծում էր արել. «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:

Բայց սա չէր խանգարել Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից շնորհավորանք և գովեստի խոսքեր ընդունել, որ ինքը փորձառու քաղաքական գործիչ է: Ավելին, Փաշինյանը, բնականաբար, շատ մեծ ոգևորությամբ է ընդունել 2023 թվականի դեկտեմբերին Լուկաշենկոյի հայտարարությունը՝ «Փաշինյանը մեղավոր չէ, նա ժառանգել է ստեղծված իրավիճակը»:
Բայց հունիսի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նորից է հիշել Լուկաշենկոյին և «սպառնացել»՝ ոտք չի դնի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44 օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստե՞մ, հարց քննարկե՞մ:

Դո՞ւք չեք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այլն: Չնայած, նաև իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս այլևս երբեք չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, ընդհանրապես:

ՀԱՊԿ-ի հետ կապված՝ կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառել, եթե, օրինակ՝ Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»:

Ժամանակը ցույց կտա, այս «բոյկոտը» միայն Բելառուս-Հայաստան հարաբերությունների հարթությունո՞ւմ է, թե՞ նաև կամ հիմնականում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին հետ էր կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, մի ձեռքով դատապարտել էր Բելառուսի և Ադրբեջանի զինտեխնիկայի մատակարարման գործարքը: Իսկ սրանից կարճ ժամանակ անց Փաշինյանը համաձայն էր եղել, որ Բելառուսին հավերժ մնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, միայն ՀԱՊԿ-ն կատարի իր պարտավորությունները: Այսինքն, ՀՀ ներկայացուցչից ավելի լավ Ադրբեջանին զենք վաճառող Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ին պիտի ստիպեր կատարել իր պարտականությունները հօգուտ Հայաստանի:

Լուկաշենկոյի ասած՝ «փորձառու քաղաքական գործչի» տրամաբանություն: Իսկ, առհասարակ, քաղաքական տարբեր փուլերում եղել են Փաշինյան-Լուկաշենկո հեռահար բանավեճեր, բայց դրանք հարթվել են: Թե հերթականի դեպքում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա:

Մինչ այդ նշենք, որ Փաշինյանի 2024 թվականի հունիսի 13-ի ԱԺ-ում արած հայտարարությանը հաջորդել է Politico պարբերականի բացահայտումը Ադրբեջան-Բելառուս ռազմատեխնիկական գործարքների մասին, որի համաձայն՝ Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, և առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային տեխնիկայի արդիականացում և ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների մատակարարում: Բացի այդ, Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են անօդաչուների դեմ պայքարի Groza-S շարժական մարտական կայանների գնման շուրջ: