Առաջարկվում է համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին
Դսեղ տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ․ ո՞րն է այլընտրանքային ճանապարհը
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել․ իրանագետ Խոշոր ավտովթար՝ «Վստրեչի» խաչմերուկում․ տուժածների մեջ անչփահաս կաԱրևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից. Վիկտոր ՎասիլևԹուրքիայից հիշեցնում են՝ խաղաղությունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան ԱբրահամյանՔՊ-ականները բունտ են արել՝ ռիսկեր են տեսնում․ «Հրապարակ»Սրբազան պայքարի առաջնորդները ժամը 13։00-ին կլինեն Հրազդանում Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախությունԱՄՆ մի շարք նահանգներում անոմալ շոգն առնվազն 27 մարդու կյանք է խլելԻնչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. «Փաստ»ՀԱՊԿ-ում դարձյալ խոսել են Հայաստանի մասինԿգնա՞ Նիկոլ Փաշինյանը Բաքու․ «Հրապարակ»Երևանի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվելԶանգեզուրի միջանցքի բացումը կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու վերջին քայլը. ԷրդողանԻնչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակելԱնպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ»Ո՞վ է ասել, որ պետք է անպայման մարդկանց ստորացնեն, գետնին պառկեցնեն ու նոր տանենՔՊ-ական Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր․ «Ժողովուրդ»Փաշինյանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին․ «Փաստ» «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի». «Փաստ»Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Փաշինյանին «հողատու» անվանողներից միայն մեկն է շարունակում է մնալ մեղադրյալըԻշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել՝ վարկանիշը ցածր էՊատրաստվում են վերակազմավորել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. «Հրապարակ»Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են«Իմնեմնիմ»-ի տղաների խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում. «Հրապարակ»170 մլն դրամ՝ բռնի տեղահանված արցախցիների կարիքների համարՀրդեհ Երևանի Նորագյուղ թաղամասումՀուլիսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են Իտալիային արգելել մասնակցել միջազգային մրցաշարերինՄոտենում է ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետըՕլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է մարմնամարզիկ Վահագն ԴավթյանինՎահագն Խաչատուրյանը Լեռնագոգում ծանոթացել է ԼՂ-ից տեղահանված 12 ընտանիքի համար նախատեսված բնակելի տների շինարարությանը (տեսանյութ)45 տարվա ստաժ ունեցող արցախցին դիմել է կենսաթոշակ ստանալու համար, ասել են՝ աշխատանքային ստաժ գրեթե չունի (տեսանյութ)«Շնորհակալ ենք, բայց մեզ քո լավությունը պետք չէ»․ Վահե Դավթյանը հայկական ողբերգության արմատը տեսնում է Փափազյանի «Ժայռը» պիեսումՎահե Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքում (լուսանկարներ)«Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում (տեսանյութ)Ճապոնիայում փրկել են 36 ժամ բաց ծովում անցկացրած աղջկանԷրդողանի հետ հանդիպմանը Մակրոնը հաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությունըԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալՀրապարակվել են սպանության փորձի համար հետախուզվող անձանց ձերբակալության կադրերը (տեսանյութ)Այս ցուցանիշները շատ անհանգստացնող և շատ ահազանգող են, ժողովրդագրությունը ամեն ինչի հիմքն է. Արսեն ԹորոսյանՏնօրինությունը բարձրաձայնել է անվտանգության ապահովման հարցի մասին՝ նշելով մասնագիտացված ծառայության ներդրման անհրաժեշտությունը. Մանասյանն այցելել է ՆԳՆ Հատուկ կացարանՓրկարարները դուրս են բերել արգելափակված ծիծեռնակիԱզգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի. «Հետք»Անահիտ Ավանեսյաննաշխատանքային այցով Սյունիքի մարզում էՄիջազգային կառույցներում ինձ ասում են՝ այո ձեր երկրում բռնապետություն է, բայց այդ բռնապետը մեզ պետք է․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Կոռուպցիայի աղբյուրը այն ՔՊ-ական պատգամավորներն են, որոնք հեռախոսի ու այլ ապրանքների ներմուծման բիզնեսներ են «կռիշավատ» անում. Դանիել ԻոաննիսյանՔՊ-ականները սաբոտաժ էին անում, հիմա իրենք են գնում. ինչո՞ւ են սաբոտաժից երեք տարի անց նույն չինական ավտոբուսները գնել. Կարապետյան Երևանում և մարզերում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Քաղաքականություն

Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրում է․

Շարժման իրական «զենքը»

Հասկանում եմ, որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից  հետո և շարժման ապագայի շուրջ, և դա բնական է, բայց առաջ պետք է գնալ ռացիոնալ փաստարկների վրա հենվելով։

- Հայաստանում ձևավորվել է ինքնատիպ իշխանություն. դա պետությա´ն իշխանություն չէ, դա պետության անկման մի փուլում հայկական ռեզերվացիայի կառավարման մարմինն է։ Սուտը, բերետը և նրանց արդարացնողներն են իշխող էլիտան։ Պայքարը սրա դեմ պետք է լինի։

- Պարագլուխը հայտարարում է «ուժեղ իշխանության» վճռականության մասին։

«Ուժեղ իշխանության» տակ հասկացվում է. ամեն ինչի պատրաստ կարմիր բերետավորներ, Կարեն Քոչարյանի դիպուկ գնահատմամբ՝ բարեփոխված գեստապո, «ուժեղ» քննչական կոմիտե և դատարաններ, որոնք պատրաստ են ցանկացածի վրա քրեական գործ հարուցել ու կալանավորել։

Այս իշխանությունն ունի երկու ֆունկցիա՝ պահել իշխանություն և բավարարել հարևանների ու միջնորդների ազգային շահերը։ Իշխանության զենքերն են սուտը, բերետը և իրենց արդարացնողները։ Հենց այս կոնստրուկցիան պետք է կարողանանք քանդել։ Հակազենքը պետք է ճիշտ գտնել։

Սուտը

Հաննա Արենդտն ասում էր. «Ֆաշիստները երբեք չեն բավարարվում սովորական ստով. նրանք իրենց սուտը վերածում են մի նոր իրականության և ստիպում, որ մարդիկ հավատան իրենց ստեղծած այդ «անիրականությանը»։ Եվ հենց մարդիկ դրան հավատան, նրանց կարելի է համոզել անել ՑԱՆԿԱՑԱԾ բան»։ 
Մենք գտնվում ենք հենց այս վիճակում, և պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելն ու որոշակի քանակի մարդկանց համոզել կարողանալը հենց այս տրամաբանության մեջ է։

Բերետը

Ես ունեմ խոր մտավախություն հետևյալի շուրջ. ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը, այնպես էլ մի օր հանգիստ վերաբերվելու է թուրքական բայրաքթարների կիրառմանը Երևանի այս կամ այն հատվածում։ Սա  էպատաժային ձևակերպում չէ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք միասնական Երևանի, միասնական հասարակության ընկալումը։ Պաղեստինցիների փախստականների մի ճամբարը կարող է ռմբակոծվել, կողքինը՝ դեռ խաղաղ ապրել։ Փաստ է, որ ամբողջական Երևանը չվիրավորվեց, Երևանը չընդվզեց, որ իր կենտրոնում խաղաղ մարդկանց վրա ՄԵԿ-ի ցուցումով զենք կիրառեցին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Երևանն ընդվզի, եթե այդ զենքը կիրառի ա´յլ պետության ՄԵԿ հոգին։ Մենք սկսել ենք չընդվզել։

Արդարացնողները

Այս իշխանության նեղ խմբի լեգիտիմության ամենամեծ աղբյուրը նրանց արդարացնողներն են։ Հաջորդիվ այս իշխանությանը «լեգիտիմություն» տալիս են երկերեսանիները, ովքեր մի միջավայրում խոսում են սրանց հեռացման անհրաժեշտության մասին ու իբր մտահոգ են տեղի ունեցող պատմական ողբերգություններով, բայց այլ միջավայրերում, պարզվում է, լավ էլ «նիկոլական» են ու օգտվում են հնարավոր բոլոր բարիքներից։ Սրանք անհատներ չեն, սա արդեն սոցիալական շերտ է։

Նրանք մենթալ խոպանի մեջ են. լինել կուշտ, հնարավորինս անվտանգ, ու անկարծիք։ Մենք պետք է սա, իհարկե ցավով, ընդունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր անելիքը։

Շարժման շարունակությունը

Սկզբնական փուլում այս շարժումը ստացավ կարևոր բնորոշում՝ ճշմարտության շարժում։ Եվ դրա շնորհիվ այն թափ հավաքեց։ Բայց հավաքեց կիսաթափ, որովհետև ասվում էր կիսաճշմարտությունը (տարբեր պատճառներով)։ 
Ավելի մեծ թափի համար, ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է։ 
Ինձ չմեղադրեք տեսական դաշտ մտնելու մեջ. ես շատ ռացիոնալ պայքարի կողմնակիցն եմ և մասնակիցը։ Պարզապես ճշմարտության շարժումը իմ կարծիքով ամենազորեղ զենքն է երկրում էական փոփոխություններ անելու համար։ Մենք պետք է այս շարժման բովանդակությունը վերափոխենք ճշմարտության և արդարության շարժման։