Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն մեզ պարտադրել Զանգեզուրի միջանցքը. իրանցի փորձագետ«Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել»․ Տեր Վրթանես ԲաղալյանԱվարտվել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը․ այն տևել է մի ժամԻրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը․ ԱԳ փոխնախարարՀայկական եկեղեցու վրա հարձակումները, Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ ՀՀ ներքաղաքական կոնֆլիկտի մաս26–ամյա երիտասարդը սպառնացել է ցած նետվել տանիքիցԲաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսըՉինաստանի պատվիրակությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայումԹիկնիզյանի հեռանալու վրա հարցազրույցը չի ազդել․ ԳալակտիոնովԻրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում, մեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է․ վիրավորներ կանՀայաստանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղությանը․ Փաշինյանը՝ ՍտամբուլումՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. ԲեգլարյանՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հարաբերությունների կարգավորման համարՆա հեռու է քաղաքական ամբիցիաներից. Առնո Բաբաջանյանի որդին` ի աջակցություն Սամվել ԿարապետյանիԹուրքիան կօգտագործի դիվանագիտական միջոցները տարածաշրջանում կայունության համար․ Էրդողանը՝ ՓաշինյանինՓաշինյանն ու Էրդողանը կշարունակեն ուղիղ երկխոսել. «խաղաղության խաչմերուկը»՝ Ստամբուլում (տեսանյութ)Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹուրքիայում Փաշինյան-Էրդողան հանդիպում է․ դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության նկատմամբՍամվել Կարապետյանը մեծ բարերար է, տեսակի պայքար է ընթանում․ ԿԳՄՍ նախկին փոխնախարար«Բաստիոնի» առօրյան՝ ստուգումներ են անում ցանկացած ներքաղաքական լարվածության փուլումՋերմ և մեղմ ժպիտներ․ Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը՝ լուսանկարներովԻսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է զգոն լինելՀայաստանը հստակ դիրքորոշում ունի՝ հասնելու երկարաժամկետ, կայուն և արդար խաղաղության․ ԽաչատուրյանՍամվել Կարապետյանի հետապնդումը կատարվում է շինծու առիթով, Փաշինյանին դուր չի գալիս նրա ակտիվությունըԱզատազրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ կապված ահազանգեր են ստացվումԱրդեն կամաց-կամաց ազատում են մարդկանց ոստիկանական բաժանմունքներից. Սրբազան (տեսանյութ)ՀՀ-ն շնորհակալություն է հայտնել Լեհաստանին ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության համարՄեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումըՓաշինյանն իր «դաչան» շրջապատել է հարյուրավոր ոստիկաններով (տեսանյութ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության պակաս կաՈւկրաինայում ողբերգություն է, որը տեղի է ունենում Արևմուտքի մեղքով․ ՊուտինՄախսուդյանին էլ են Նոյեմբերյանի բաժնում 3 ժամ պահել, բոլորին տխմար հարցեր են տալիս. Դանիելյան (տեսանյութ)Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին մեջՆիկոլը ոչ թե իշխանություն պահելու, այլ իր արտաքին գործընկերներին դրանում վստահեցնելու խնդիր ունիԵթե Եկեղեցին խուսափել է հարկերից, ապա ինչո՞ւ է մշտապես ՀՀ խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերումԱյս պահին 2 տասնյակից ավել մարդկանց են ձերբակալել, ինչքան կարաս՝ բռնի, հակազդեցություն է լինելու (տեսանյութ)ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը կներկայացվի Փաշինյանին
Հրապարակվել են «Սրբազան պայքարի» ձերբակալված կողմնակիցների անունները
Արաղչին ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններինՓաշինյանը հայտնել է, որ Էրդողանին հրավիրելու է Հայաստան. ԱկոսԱվելի պարզ ասած, ով Փաշինյանի դիրքորոշումը չի կիսում, բերման կենթարկվի կամ կկալանավորվի«Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանին ոստիկանություն են կանչելՊատգամավոր Դավիթ Գասլտյանը հրավիրվել է ոստիկանությունԻրանը միջուկային ռումբ չի ստեղծել. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարՍյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններԿոչ եմ անում հունիսի 22-ին ժամը 11-ին հավաքվել Զվարթնոցի տաճարի մոտ ու քայլերթով շարժվենք Էջմիածնի Մայր տաճար՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու ու ՀՀ-ի. Շարմազանով
Գնե՛ք դիզվառելիքային գեներատորներ, տեղադրե՛ք արևային պանելներ և մարտկոցներ, Հայաստանում ևս մեկ ռազմավարական հենասյուն՝ ՀԷՑ-ը, մոտ ապագայում վերածվելու է տոտալ բարդակի. Դանիելյան
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԴրամն արժեզրկվել է
Քաղաքականություն

Բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորում

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։

Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։

Բազմաթիվ են օրինակները, երբ այդ արշավը տարածում ու անգամ ուղղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը բռնի տեղահանված արցախցիների՝հայաստանյան հասարակությանն ինտեգրմանն ու հանրային համերաշխությանը նպաստելու փոխարեն մասնակից է դառնում հայության մի հատվածի նկատմամբ տարվող ատելության գեներացմանը։ Հանրային հեռուստաընկերության՝ որպես Կառավարության հիմնադրած ընկերության նման քաղաքականությունը ակնհայտ է դարձնում, որ սա իշխանությունների մտադրված քաղաքականություն է։

Նշվածից բացի, բազմաթիվ վկայություններ փաստում են, որ հավաքների վայրերից բերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանության ներկայացուցչիները դրսևորում են առանձնակի թիրախավորում, որն ուղեկցվում է արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Արցախի կորստի մեջ արցախցիներին մեղադրելու, Հայաստանում «տեղ չունենալու», «հյուր լինելու» և այլ վիրավորական արտահայտություններով։

Արցախի համայնքների ղեկավարների, մասնավորապես Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Հաթերքի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, նրանց ձերբակալումներն ուղեկցվում են ակնհայտ քաղաքական հովանավորչությամբ. դրանք նաև որևէ իրավական հիմք չունեն։ ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արաքների քննության որևէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են հրաժարվել Արցախի հետ իրավական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից։

Վերոնշյալ համայնքապետերի դեմ հետապնդումները սկսվեցին և նրանք զրկվեցին ազատությունից Հայաստանում իրենց քաղաքացիական, այդ թվում՝ հավաքների մասնակցության կամ այդ հավաքներին աջակցություն հայտնելու համար»։