Սոնա Հովհաննիսյանն այլևս Կոնսերվատորիայի ռեկտորը չէ․ պաշտոնակատար է նշանակվել Ծովինար Մովսիսյանը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«2024 թվականի հունիսի 13-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է Ծովինար Հրայրի Մովսիսյանը՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունները»։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորն էր Սոնա Հովհաննիսյանը։