Պուտինի այցին ընդառաջ ԱՄՆ-ն իր միջուկային ռմբակոծիչները մոտեցրել է ԿԺԴՀ-ի սահմանների մոտ

ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում փոխելու իր միջուկային ուժերի պատրաստվածության կարգավիճակը այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը մտածում է միջուկային օրենքներում փոփոխությունների մասին՝ կապված արևմտյան զարգացումների հետ։
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Վաշինգտոնը միջուկային ռմբակոծիչները մոտեցրել է ԿԺԴՀ-ին Պուտինի՝ այս երկիր կատարած այցից հետո։
Նշվում է, որ B-1B Lancer միջուկային ռմբակոծիչների խումբ է ուղարկվել Խաղաղ օվկիանոսի արևմուտքում գտնվող Գուամ բազա:
Գերձայնային ինքնաթիռը, որն ունակ է կրել մինչև 34 տոննա կշռող ռումբեր, ժամանել է Գուամ՝ ցույց տալու պատրաստակամությունն աջակցելու դաշնակիցներին: