Մարկ Ռյուտեն ընտրվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը հաստատել են դաշինքի անդամ բոլոր 32 երկրները:
Այս մասին գրում է Politico-ն։ Ռյուտեից բացի ռազմական դաշինքի ղեկավարի պաշտոնին հավակնում էր Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, սակայն հինգշաբթի օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին։
Ռյուտեն իր նոր պարտականություններին կանցնի հոկտեմբերի 2-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելով Յենս Ստոլտենբերգին։
Նոր գլխավոր քարտուղարի պաշտոնական հաստատումը տեղի կունենա հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում, հայտնում է հրատարակությունը։