ԱՄՆ-ն և Չինաստանը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ սկսել են բանակցությունները միջուկային զենքի շուրջ

ԱՄՆ-ն և Չինաստանը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ վերսկսել են միջուկային զենքի շուրջ պաշտոնական բանակցությունները:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան պատվիրակության անդամներին։
Երկօրյա խորհրդակցությունները տեղի են ունեցել Շանհայի հյուրանոցի կոնֆերանսների սենյակում։ Նշվում է, որ բանակցությունները շարունակվելու են: