Կատեգորիկ չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով խորհրդարանական ընդդիմության վերարտադրման շանս լինի. Ս.Պետրոսյան

«Ոնց ենք շարժումով երկրորդ փուլում գնալու առաջ, իմ համար շատ պարզ ու շատ հստակ է, որը նոր չի փոխվել, որովհետև կարևող են ասել, որ Սուրենին տարան-բերեցին, սա եղել է դեռ առաջնորդարանում, Ոսկեպարում մեր զրույցներից»,-24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ժողովդրավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
Նա հայտարարեց, որ, իր կարծիքով, շարժման արդյունավետությունն ապահովելու համար պետք է խորհրդարանական ընդդիմությունը հրապարակից դուրս գա։
«Շարժումը պետք է բովոնդակությամբ նոր լինի և Սրբազանը դրան ամբողջությամբ կողմ է եղել։ Ես ասել եմ, որևիցե մի պրոցեսում տեսականորեն, կատեգորիկ չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով շանս լինի, որ վերարտադրվի խորհրդարանական ընդդիմությունը։ Չի կարող այդպիսի բան լինի»,-հայտարարեց Սուրեն Պետրոսյանը։
Նա ասաց, որ հնարավոր չէ նախկին պլատֆորմը հիմք ընդունեն և գնան փոփոխությունների, չի լինի նման բան, այլ պետք է վերցնել առողջ ոսկե միջինը և քաղաքակրթական վերափոխում անել։
Նրա խոսքով` շարժման համար կա երկու հենարան` ժողովուրդը և խորհրդարանական ընդդիմությունը, որը հակասում են մինյանց և չեն կարող իրար հետ գնալ։
Սուրեն Պետրոսյանը հայտնեց, որ հունիսի 12-ին իրեն զանգել և պարտադրել են հանդիպել, և ինքը Բաղրամյան պողոտայում, մինչև հանրահավաքի սկսվելը, նստել է մեքենա և իրեն տարել են Հրազդան քաղաքում մի առանձնատուն։ Նա հայտարարեց, որ ինքը հանրահավաքի ժամանակ չի լքել Բաղրամյան պողոտան, այլ մինչ հանրահավաքը։
Պետրոսյանը պատմեց, որ իր հետ հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ «վախենալու տեղից», և իրենք մինչև ուշ գիշեր զրուցել են։
Պետրոսյանի խոսքով՝ իրեն առաջարկել են շարժման ընթացքը փոխել, քանի որ այդ օրվա ընթացքում կարող է վատ զարգացումներ լինեն՝ նաև զոհերով: Նա նշեց, որ իրեն ներկայացրել են բազմաթիվ ձայնագրություններ շարժման մասնակիցների միջև։
Նա նշեց, որ այն ձայնագրությունները, որոնք հրապարակվել են, իրեն ցույց տված միայն մի փոքր տոկոսն են: