Ալյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցումՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել ՄյունխենԱվինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»«Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»․ «Իրավունք»Ադրբեջանցի սահմանապահները հետևում և գրանցում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժըԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ»Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է«Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»․ «Իրավունք»Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՔննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը թերահավատորեն է մոտենում Թիկնիզյանի ապագային Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել Մյունխենում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի Ուջան գյուղի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Չինաստանն առաջարկել է Պեկինում անցկացնել Պուտին-Թրամփ հանդիպումըԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել․ մանրամասներ Վայոց ձորում 70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայր ու որդուն, նրանք հոսպիտալացվել են Ադրբեջանը հերթով հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ, և սա դեռ սկիզբն է․ Մարուքյան
Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների դատական ֆարսը
Մամուլ

Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որը, կարելի է ասել, բավականին անսպասելի էր: ԱԳՆ-ն ոչ միայն հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստին պետությունը, իմա՝ անկախությունը, այլև մի շարք կտրական շեշտադրումներ արեց: Մասնավորապես. «Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին»: Այն, թե ինչպես է Իսրայելը խորապես թշնամաբար դրսևորվել որպես պետություն՝ ուղղակիորեն օժանդակելով ու մասնակցելով Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրին, ակնհայտ է:

Այնպես որ, ԱԳՆ այս հայտարարությունը կարելի է ինչ-որ տեղ համարել փոքրիկ «պատասխան հարված»: Բայց Պաղեստինի ճանաչման հետ կապված հարցի մեկնաբանությունները թողնենք քաղաքագետներին ու քաղգործիչներին: Ի մասնավորի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում՝ առնվազն անհասկանալի է: «Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:

Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո՛, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ, տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է»,-մեզ հետ զրույցում ասաց Մարուքյանը: Մեզ մեկ այլ հանգամանք ևս խիստ հետաքրքրեց: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ինչո՞ւ գերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց աննախապայման ազատ արձակում չի պահանջում Բաքվից:

Ո՞րն է խնդիրը. «դո՞ւխը» չի հերիքում, գուցե Իսրայելը հեռու է, իսկ Ադրբեջանը մոտի՞կ, վախենո՞ւմ են, գուցե չեն ուզում նեղացնե՞լ: Առնվազն երկակի զգացողություններ է առաջացնում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ մի պարագայում, երբ այս իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն անում, ոչ մի ծպտուն չեն հանում Բաքվի բանտերում պահվող գերիների, մտացածին մեղադրանքներով պատանդառված մարդկանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարների ազատ արձակման համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում