Պուտինն ասել է, թե երբ Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեա և Վիետնամ կատարած այցից հետո Հանոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի ռազմավարական պարտության դեպքում ծայրահեղ միջոցների դիմելու և միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ամենածայրահեղ քայլերի դիմել, եթե Արևմուտքն իրեն մոտեցնի ռազմավարական պարտությանը.
«Ռուսաստանի համար դա նշանակում է իր պետականության ավարտը։ Սա նշանակում է ռուսական պետության հազարամյա պատմության ավարտ։ Կարծում եմ՝ սա բոլորի համար պարզ է։ Եվ հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է վախենանք։ Ավելի լավ չէ՞ այդ ժամանակ գնալ մինչև վերջ։ Սա տարրական տրամաբանություն է»,- նշել է Պուտինը։