ՔԿԾ պետը կազատվի՞ պաշտոնից. «Հրապարակ»2050թ.-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն.-ի. Արցախից բռնի տեղահանված հայությամբ` ՀՀ բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 53 000-ով. «Ժողովուրդ»Ինչո՞ւ է իր բիզնեսը վաճառել Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սմոլենսկի մարզի վրաԱՄՆ-ում կոչ են անում Բայդենին վաղաժամ հրաժարական տալ նաև նախագահի պաշտոնիցԻսրայելը Գազայում սպանել է 39 հազար մարդուՀուլիսի 23֊ին կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. փաստաբան Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լողորդուհին սելֆի է արել Մակրոնի հետ Դպրոցների նորոգման համար պետբյուջեում փող չկա, մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման համար՝ կա Կրեմլը Ուկրաինայից կոնկրետ գործողություններ է ակնկալում. ՊեսկովԹշնամու տանկերը 3 ժամ հեռավորության վրա են, իսկ ՀՀ-ում ավելի կարևոր է վիզաների ազատականացման հարցը․ Ոսկանյան
«Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են գրանցում խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին»․ Պետդեպ
Կապանում 28-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է գետում․ վիրավոր կա Կրասնոդարը մերժել է Լանսի` Սպերցյանի համար արված առաջարկը Երևանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ վիրավոր կա Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան ՔՊ-ն Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի կազմ է ընտրում Ադրբեջանական զինված ծառայողները որոշ հատվածներում Հայաստանի տարածքում են․ ՀՀ նախկին ՄԻՊ-ի ահազանգը Բոյկոտե՛ք մրցույթը, ձեր հայտերը հե՛տ վերցրեք․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը հայտարարություն է արել Հեյդարի որդուն եմ ասում՝ ականջիդ հետևը կտեսնես, էստեղ ադրբեջանցի չես տեսնի. Սրբազան (տեսանյութ) Իշխան Սաղաթելյանը Բելգիայում բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստանը մնա․ Վահագն Չախալյանը ազատվեց տնային կալանքից Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ այսուհետև կայցելի Երևանի տարբեր բակեր Ալիևը Փաշինյանից արդեն հաշվետվություն է ուզում՝ ինչու է Լոնդոն այցելում (տեսանյութ) Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կնոջ հետ նույն հագուստը հագած` ուրիշ երկրի փողոցներով է շրջում, իրենից ինչ քաղաքական գործիչ. Սրբազան (տեսանյութ) 2024թ. 1-ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը Կանգնեցրել է մեքենան, բաց պատուհանից չորս կրակոց արձակել․ ՔԿ-ն մանրամասնում է սպանության փորձը Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող տարածքների հանձնման համար փոխհատուցում ստանալ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են․ ՈՒՂԻՂ Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը «վտանգավոր քայլ է» Մենք պետք է երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը. ՄԻՊ Լրագրողների հետ քննարկվել են ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները․ քննարկում Ծաղկաձորում Երևանում բախվել է 4 մեքենա․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Վեհափառը հորդորել է եկեղեցականներին հոգևոր ծառայության անդաստանում ավելի զորացնել համայնքային կյանքը Տղամարդու փախուստի փորձը կանխվել է, ատրճանակը հայտնաբերվել է (տեսանյութ) Արարատ լեռան վրա 2 լեռնագնացի դի է հայտնաբերվել Արհեստական ​​բանականության վրա հիմնված նոր ալգորիթմը կճանաչի հարբած վարորդներինԱշնանը ոչ մի ծառ ծրագրի շրջանակում չի հատվի. «Ազգային առաջընթաց»-ը դիմել է դատարանԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջՀուլիսի 23-ին 7 ժամով լույս չի լինիԱմերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ են թռչել Ուկրաինայի սահմանների մոտՎիզաների ազատականացման բանակցություններով կերակրեցին նաև ուկրաինացիներին, որպեսզի հետո օգտագործեն ու թնդանոթի միս դարձնեն․ Անդրանիկ Թևանյան«Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր»…». ՀայրապետյանԵվրոպական ինտեգրման օրակարգը Հայաստանում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից. այդպես էլ շարունակվելու է. Արսեն ԹորոսյաԵմենը հրթիռակոծել է ԻսրայելըՀունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողՎահե Ղազարյանը Ծաղկաձորում հանդիպել է լրագրողների հետ (լուսանկարներ)
Քաղաքականություն

Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. monumentwatch.org

2000 թվականի դեկտեմբերի 4-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ աշխարհում փախստականների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ Սա ևս մեկ ազդակ է աշխարհին հիշեցնելու բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների խախտումների, այդ թվոււմ՝ մշակույթի իրավունքի խախտումների մասին, որի պատճառով նրանք զրկված են իրենց պատմամշակութային վայրեր այցելելու, համայնքի մշակութային կյանքին մասնակցելու և ավանդական գիտելիքը սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Այս մասին գրում է monumentwatch.org-ը:

Ադրբեջանի սանձազերծած 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվն ավելի քան 120 հազար է։

Բռնի տեղահանության արդյունքում արցախահայերը տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկվել պատմական հայրենիքի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Պատմա-մշակութային հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց ոչնչացումն ու պղծումն անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել մշակույթի իրավունքի համապարփակ իրացման համար: Համայնքային կյանքի կազմաքանդման գործընթացը, բնական մշակութային միջավայրից ու լանդշաֆտից հեռացումը պատճառ են դարձել նաև ոչ նյութական ժառանգության բազմաթիվ տարրերի՝ բարբառի, ավանդական ուտեստների, արհեստների, տոների, փառատոների, համայնքային խաղերի, գյուղատնտեսական և կենցաղավարման մշակույթի աստիճանական անհետացմանը, մշակութային ոչ ֆորմալ կրթության կասեցմանն ու ստեղծել ինքնության ամբողջականության պահպանության համակարգային խնդիրներ։

Հիշյալ բոլոր գործընթացները ուղիղ կերպով առնչվում են արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումների և իրացման խնդիրների հետ։

Մշակույթի իրավունքի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու (United Nations. 1948. Universal Declaration of Human Rights, Art. 27.1. Paris: United Nations), արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք» ամրագրումով: Վերջինիս  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Մշակույթի իրավունքի քննության մեկ այլ առանցքային աղբյուր է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային իրավունքների» միջազգային Դաշնագրի 15-րդ հոդվածը, որն իր 1/ա կետով մշակույթի իրավունքը սահմանում է որպես «․․․յուրաքանչյուր անհատի՝ իր մշակութային կյանքին մասնակցելու իրավունք (Committee on Economic, Social and Cultural Rights, 2009, General Comment No. 21)»։

Շատ փորձագետների գնահատմամբ բռնի տեղահանումը շարունակվող պատերազմի ձև և բռնություն է՝ գերազանցելով նույնիսկ պատերազմի արհավիրքները։ Այն նաև հանցագործություն է միջազգային սովորութային իրավունքի համաձայն (International Committee of the Red Cross; ICRC; 2019, April; Displacement in Times of Armed Conflict: How International Humanitarian Law Protects in War and Why It Matters. p. 22)։

Փորձելով գնահատել բռնի տեղահանման արդյունքում արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումները, մենք առերեսվում ենք մի քանի խնդիրների, որոնք ներառում են մշակութային ժառանգության տարածքներ մուտքի արգելումը, մշակութային պրակտիկաների, ինքնության շարունակականության և վերստեղծման կասեցումը, հոգեբանական տրավմաները և ինքնության ժխտումը։ Համայնքների բռնի տարհանման ու ինքնության տարրերի օտարման բացասական հետևանքներից է նաև անցյալի սոցիալական հիշողության մթագնումը։

Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ Փախստականների միջազգային այս օրը հրամայական է՝ ճանաչել և անդրադառնալ նրանց մշակութային իրավունքների խախտումներին: Արցախահայերի հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն արդարության խնդիր է, այլև էական համաշխարհային մշակութային խճանկարի բազմազանությունն ու հարստությունը պահպանելու հրամայական։