Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Րաֆֆի Բեգլարյանի վարած «LADA» մակնիշի և 21-ամյա Արամ Բլբուլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։