Ռաֆահում շուտով կավարտվի ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտերի ակտիվ փուլը. Նեթանյաու

Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում շուտով կավարտվի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ ակտիվ մարտերի փուլը։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքին տված հարցազրույցում։
«Իսրայելը բաց է «Հըզբոլլահի» սպառնալիքի դիվանագիտական լուծման համար, բայց ամեն ինչ պետք է լինի Իսրայելի պայմաններով: Ցանկացած լուծում պետք է ներառի լիբանանյան շարժման ֆիզիկական հեռացումը սահմանից», - ասել է Նեթանյահուն:
Haaretz-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և կենտրոնացել է Լիբանանի հետ հնարավոր պատերազմի հավանական ընթացքին: