Ուկրաինայում խոստովանում են ռազմաճակատում ծանր դրության մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը խոստովանել է, որ ճակատում ուկրաինական զորքերի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։
«Վատ նորությունն այն է, որ իրավիճակը բավականին բարդ է: Այդպես կմնա առնվազն մեկ ամիս, և այն չի կարգավորվի», - ասել է նա Philadelphia Inquirer-ին:
Միաժամանակ հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին։