Իսրայելում Հեզբոլլահը հարվածել է ռազմական մեքենային. կան զոհեր

Շիական «Հեզբոլլահ» զինված խմբավորումը գործողություն է իրականացրել Լիբանանի տարածքից՝ հրթիռով հարձակվելով Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական մեքենայի վրա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ կառավարվող հակատանկային հրթիռ է արձակվել Վերին Գալիլեայի Մետուլա բնակավայրի մոտ տեղակայված զրահամեքենայի վրա։ Ուղիղ հարվածի արդյունքում ոչնչացվել է զրահափոխադրիչը, անձնակազմը զոհվել է:
Ավելի վաղ «Հեզբոլլահի» կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել էր Կիբուց Միսգավ Ամ քաղաքի ռազմական օբյեկտի վրա, ինչի հետևանքով հարձակման վայրում հրդեհ է բռնկվել:
Հեզբոլլահը նշել է, որ այդ հարձակումները նպատակ ունեն աջակցել պաղեստինցի ժողովրդին Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի դեմ պայքարում։