Ափսոս էր Լալան, շատ ափսոս․ Կամո Արեյանը ջերմ բարեկամական հարաբերություններ ուներ Լալա Մնացականյանի ընտանիքի հետ

Շատ վաղուց եմ ճանաչում․ ջերմ բարեկամական հարաբերություններ ունեմ իր ընտանիքի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով եկել էր վերջին հրաժեշտը տա Լալա Մնացականյանին։
«Աշոտի հետ (Աշոտ Համբարձումյան- Լալա Մնացականյանի ամուսինը-խմբ․) ընկերություն ենք անում մինչև հիմա։ Ափսոս էր Լալան, շատ ափսոս։ Եթե 2 բառով ասեմ՝ կորավ հայ թատրոնի ժպիտը»,-ասաց Կամո Արեյանը։
Նա հիշեց Լալա Մնացականյանի խաղացած դերերը և վստահեցրեց, որ Մնացականյանը, որպես մասդ, չափազանց ուշադիր էր ամեն ինչի նկատմամբ։
«Անսեթևեթ, ուղիղ, ուղղախոս, սկզբունքային ու ճգրիտ կին էր։ Խնկի եմ գալիս իր անունի ու իր հիշատակի առջև։ Ցավակցում եմ բոլորիս»,-ասաց Արեյանը։