Բաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը․ Վարուժան Գեղամյան
Հունիսի 26֊ից հուլիսի 6֊ը Բաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը։ Այս մասին հայտնում է «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք։
Անդրադառնալով վերոգրյալին՝ թյուքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
«Ըստ տարածված հայտարարության` մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են լինելու «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանվածներ։
Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքը»։