Զինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները (լուսանկարներ)
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները:Այս մասին հայտնում են ՀՀ Լոռու մարզպետարանից։
Նրանց ծառայության էին ճանապարհում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:
Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Ավետիսյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից տղաներին մաղթեց խաղաղ ու անփորձանք ծառայություն, բարի վերադարձ:
Նորակոչիկներին անփորձանք ծառայություն մաղթեց նաև Սամվել Գևորգյանը: