Լույս չի լինի Երևանում և 8 մարզումՊուտինը և Սի Ցզինպինը տեսակոնֆերանս են անցկացրելՄաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ. ՊԵԿԱրմավիրում բացահայտվել է փայտանյութի և փաստաթղթի տվյալի անհամապատասխանությունՓաշինյանի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել ռուբլինՀասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, որին արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով, որ հիմա թnւրք-ադրբեջшնական համատեղ զnրավարժություններ են անցկացվում. ՀայրապետյանԻրանը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի հետ. Իրանի ԱԳՆՍևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվելԵրևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվելԴոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Խառնվել են իրար. մեկը մետրո ա նստում, էն մյուսը 150 հազար դոլարանոց Lexus-ից գրառումներ ա անում, ԿԳԲ -ն ա խառնվում. Մարության (տեսանյութ)
Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
Կայցելեմ Երևան. Լավրովն արձագանքել է Միրզոյանի հրավերին
Բանկ եմ զանգել. Փաշինյանը ճշտում է, թե ավանդից ինչքան փող է կուտակել (տեսանյութ)Նարեկ Մալյանը փաբ-ակումբ է հիմնելԷջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. նա ձերբակալվել էՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն ՍիմոնյանՕպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել. լրագրողն ահազանգում է (տեսանյութ)
Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Հիմա էլ ծնողները բանակ ներքնաշոր են ուղարկում. ինչո՞ւ է այդպես. Դանիելյանը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով
Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվԽոշոր հրդեհ Թուրքիայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացներին ցուցաբերվել է օգնությունՆախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, ժողովու'րդ, սա սուտ է. Մարության (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանն արժանացել է Կոմիտասի անվան ոսկե մեդալի (տեսանյութ)Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներԴոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի ստորագրած 78 որոշումՔՊ-ն ու «Հանրապետությունը» չմասնակցեցին ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեցՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանումԱյսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունըՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիրԻքիբիր և քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան
Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ապահովում է Արամ Սարգսյանի ավագանին. «Փաստ»Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է. «Հրապարակ»0.9 հա մակերեսով ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. ՓաշինյանՖեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»Սա ուրիշ Փաշինյան է». վարչապետը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին. «Հրապարակ»Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ»Հայտնի է ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի անունըՏոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը․ «Ժողովուրդ»Սաղ լավ է լինելու, բայց միայն Ամերիկայում․ Ռուբեն Մելիքյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Մամուլ

Անպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանություններն իսկապես «մտքի գիգանտ» են ու աչքի են ընկնում ոչ միայն ավերելով, այլև ծայրահեղ հեռահար «նպատակներ» առաջ քաշելով։ Օրինակ՝ դեռևս 2019 թվականին Փաշինյանը ձևակերպեց մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակները, ի մասնավորի՝ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2,5 միլիոն մարդու զբաղվածությունը, աղքատությունը իսպառ վերացնել: Դե, տնտեսական առումով էլ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, ՀՆԱ-ն՝ 15-ապատկվի, աշխատավարձը՝ յոթնապատկվի։ Նպատակներում անդրադարձ էր կատարվում նաև անվտանգությանը, առողջապահությանը, կրթությանն ու սպորտին վերաբերող բարձր նշաձողերին։

Այդ «նշաձողերին» դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ պարզապես արձանագրենք, որ այս իշխանությունների սիրելի զբաղմունքներից է 2-3 տասնամյակ հեռավորությամբ «ռազմավարական նպատակներ» սահմանելը. դե, այդ ժամանակ ոչ ոք իրենցից պատասխան չի պահանջելու, ինչպես առիթ ունեցել ենք նշելու՝ «ով՝ սաղ, ով մեռած»: Այսինքն անպատասխանատու իշխանությունը առաջ է քաշում անպատասխանատու ուտոպիաներ, որոնք որևէ պարտավորություն չեն ենթադրում թե՛ ժամանակային հեռավորության տեսանկյունից, թե՛ այն առումով, որ իրենք ամենաշատը մեկուկես տարի անց իշխանություն չեն լինելու... Փոխարենը այս իշխանությունները կարճաժամկետ կտրվածքով որևէ դրական քայլ չեն անում, լրիվ հակառակը՝ քանդում են ինչ հնարավոր է: Մյուս կողմից՝ անցած հինգ տարում որևէ բան չի արվել՝ գեթ մի չնչին չափով այդ նպատակներին մոտենալու ուղղությամբ։

Ավելին, Հայաստանը ոչ թե մոտեցել է այդ նպատակներին, այլ ավելի է հեռացել։ Մյուս կողմից էլ՝ շատ տարօրինակ է նման գործելաոճը, քանի որ մենք դեռ չգիտենք, թե այս տարի ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, քանի որ իշխանությունները մի կողմից՝ վաճառքի են հանել մեր պետության ինքնիշխանությունը, իսկ մյուս կողմից էլ՝ ժողովրդին վախեցնում են նոր պատերազմով ու ադրբեջանական ագրեսիայով։ Ու, ընդհանրապես, եթե «ռազմավարական նպատակների» համար տասնամյակներ են պետք, ապա մեր ունեցածը քանդելու մտադրության համար իշխանություններին մեկ տարին էլ բավական է։ Օրինակ՝ Փաշինյանը 2019 թվականի իր այդ նույն հայտարարության մեջ հատուկ շեշտում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նույն օրն, ի դեպ, նա այդ բացականչությունն արել էր Արցախի Վերածննդի հրապարակում:

Ի՞նչ եղավ հետո... Ընդամենը մեկ տարի հետո հրահրեց պատերազմ, դարձավ հազարավոր քաջորդիների զոհվելու պատճառ, Արցախի մի մասը հանձնեց, իսկ որոշ ժամանակ անց էլ Արցախը հայտարարեց որպես Ադրբեջանի մաս։ Նույն կերպ էլ, եթե ռազմավարական նպատակադրումներում նշվում էր, որ բանակի մարտունակության ցուցանիշով պետք է տեղ զբաղեցնենք աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում, ապա անվտանգային համակարգն այն աստիճանի է քանդվել, որ բանակի մարտունակության բարձրացման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ընդ որում, իշխանություններն այնպիսի արագությամբ են տարիների, անգամ տասնամյակների կառուցվածքը քանդում ու հողերը հանձնում, որ պետք է գոհ լինենք, որ դեռ պետություն ունենք։ Երևի «մխիթարվենք», որ դեռևս ավելի ծանր հանգրվանի չենք հասել։ Թերևս այս հարցում իշխանություններն իսկապես «թերացել» են։ Առայժմ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում