Զանգեզուրի միջանցքի բացումը կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու վերջին քայլը. Էրդողան

Զանգեզուրի միջանցքի բացումը կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու վերջին քայլը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնից վերադառնալուց հետո:
«Մենք հուսով ենք, որ շուտով կայուն խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, որին Թուրքիան աջակցում է ամբողջ սրտով։ Զանգեզուրի միջանցքի բացումը այս համաձայնագրի վերջին քայլն է»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը պատասխանել է նաև Հայաստանի հետ սահմանների բացման մասին հարցին և նշել, որ այժմ տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս:
Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Զանգեզուրի միջանցքի բացման հարցը քննարկել է Իրանի նորընտիր նախագահին:
«Ես պարզապես շնորհավորեցի նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական երթուղի է, որը օգուտ կբերի բոլորին, հատկապես Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին։ Իրանն ու Ադրբեջանը կզգան, որ իրենց համար ավելի հեշտ կլինի, երբ գործարկվի միջանցքը և գործարկվի երկաթուղային գիծը»,- ասել է Էրդողանը։